Ստեփանավանն էլ կնշվի, որպես արդեն
եղած: Բացահայտեցի Թումանյանի Դսեղ գյուղը, Ախթալալան, Կուռթանը և այլ անմարդկային գեղեցիկություն ունեցող վայրեր, որտեղ ուզում ես երկար կանգնել ու հմայված նայել ամեն քարի ու թփի, ծառի ու քարափի: Հիշողություների նոր մի փունջ, որը դեռ երկար ժամանակ կհիշեմ: Միգուցե տասը-քսան տարի հետո չհիշեմ՝ ու՞ր ենք գնացել կամ ու՞մ հետ, բայց հաստատ կհիշեմ տեսածս վանքերը, եկեղեցիները, Նահատակ պոչամբարը: Երանի հաջորդ անգամ, երբ այցելեմ Ախթալա չտեսնեմ այն ինչ տեսա այս անգամ: Շուրջբոլորը մռայլ, սև ու մութ տների էին, ոնց որ գյուղը
մեռած լիներ: Հաջորդ անգամ այցելելից կուզեմ, որ սև տների փոխարեն գունավոր ու լուսավոր տներ լինեն, որոնց մեջ լույս է վառվում, երեխաներ են մեծանում, փողոցներում երեխանների ուրախ ճիչեր լսվեն ումեծերի ոտնաձայներ, իսկ պոչամբարը ճիշտ կօգտագործվի բնությանը և բնակիչններին վնաս չտա:

Ցավոք՝ Լոռին Հայաստանի անտարբերության մատնված
ևս մեկ տեղերից է, որտեղ անխնա օգտագործվում և ոչնչցվում է բնությունը: Չեմ ուզում մտածել այն մասին, թե ինչ կլինի, եթե այս անտարբերության հանդեսը շարունակվի:
Նկարները ՝ Անի Սարգսյանի, Նարե Մամիկոնյանի
No comments:
Post a Comment