Wednesday, March 6, 2019

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Հաղթական կամար»

- Նունյիսկ ամենածանր պահերին մարդ պետք է մի փոքր էլ իր հարմարավետության մասին մտածի:

- Մարդը երբեք չի կոփվում: Նա ուղղակի հարմարվում է շատ բաների:

- Քանի դեռ մարդը ողջ է, ոչ ոք չի հետաքրքրվում նրանով, միայն մեռնելուց հետո է կարևորվում:

- Հավատը մարդուն հեշտորեն մոլի երկրպագու է դարձնում:

Ձնահյուսը կանգնեցնել հնարավոր չէ, եթե արդեն սկսել է գլորվել:

- Դի՛ր մի տեղ: Ինչ ասես, կարող ես ուղղակի մի տեղ դնել: Աշխարհում, բացի մարդուց, ամեն ինչի համար տեղ կա:



Մենակ լինել. ահա կյանքի հավերժական կրկներգը:

Մարդիկ միշտ մենակ են, չնայած երեբեք մենակ չեն:

- Մարդ պետք է քաջություն ունենա, այո՛, նաև ծիծաղելի երևալուց չվախենալու համար:

- Զղջումն աշխարհիս ամենաանօգուտ բանն է:

- Ամենալավ բնավորությունն ունեն ցինիկները, ամենաանտանելին՝ իդեալիստները:

- Ոչինչ չի կրկնվում: Միայն մենք ենք մեզ կրկնում, ուրիշ ոչինչ:

- Այն, ինչ մոռանում ես, հետագայում զգում ես դրա կարիքը:
- Իսկ ինչ չես մոռանում, կյանքդ դժոխքի է վերաջում:

- Ամեն ինչ սկսվում է մանր կախվածություններից, բայց չես նկատում դա, ու հանկարծ հայտնվում ես սովորության վանդակում: Սովորության, որ շատ անուններ ունի. սերը դրանցից մեկն է:

Բացատրության կարիք ունեն միայն մանրուքները, մեծ գործերը՝ երբեք:

Առանց սիրո՝ մարդ նույնն է, ինչ արձակուրդ մեկնած դիակը, ոչ ավելին, քան մի քանի ամսաթվեր ու պատահական անուններ:

- Սերը լճակ չէ, որի մեջ կարող ես քո արտացոլանքը տեսնել, Ժոա՛ն: Այն տեղատվություն ու ալիքներ ունի, խորտակված նավի բեկորներ, սուզված քաղաքներ, ծովահրեշներ, փոթորիկներ, ոսկու արկղեր ու մարգարիտներ: Բայց վերջիններս շատ խորքերում են:

- Կա՛մ երկրպագիր կնոջը, կա՛մ ձեռք քաշիր նրանից: Միջանկյալ՝ ոչինչ:

- Առյուծները սպանում են այծեղջյուրներին, սարդերը՝ ճանճերին, աղվեսները՝ հավերին: Բայց աշխարհում մի արարարծ կա, որ միայն իր տեսակի հետ է կռիվ տալիս ո սպանում նրան: Ո՞րն է:

- Բժիշկները միշտ էլ լավ պատրվակներ ունեն,- դանդաղ ասաց նա ու նայեց նրան:
- Ինչպես որ կանայք, Ժոա՛ն: Մենք մահն ենք կառավարում, դուք՝ սերը: Դրանում են աշխարհի բոլոր պատրվակներն ու բոլոր իրավունքները:

- Ոչինչ երբեք նույնը չէ,- ասաց Ռավիկը,- ու ամեն ինչ միշտ նույնն է:

- Ինչու-ն այն հարցն է, որի վրա տրամաբանությունը, փիլիսոփայությունը, բոլոր գիտություններն են գլուխ ջարդում:

Արյունը, որ մի անգամ խառնվել է ուրիշ հետ, այլևս չի կարող ունենալ նախին ուժը:

- Մարդ չի էլ պատկերացնում՝ ինչքան բան կարող է մոռանալ,- ասաց Ռավիկը,- դա մի մեծ օրհնություն է ու մի անիծյալ աղբերգություն:

Ոչ ոք չի կարող այնքան օտար դառնալ, որքան նա, ում երբևէ սիրել ես:


No comments:

Post a Comment