Thursday, March 7, 2019

«Թմկաբերդի առումը». Հովհաննես Թումանյան


Երևի բոլորս էլ կարդացել ենք մի այնպիսի պատմություն, որը տպավորվել է միանգամից: «Թմկաբերդի առումը» պոեմը կարծում եմ դրանցից մեկն է: Երբ առաջին անգամ կարդացի շատ սիրեցի պոեմը: Քանի անգամ էլ, որ կարդաս միշտ հետաքրքիր է: Շատ եմ սիրում հենց Թաթուլի կերպարը: Նա շատ խիզախ է, խելացի, անհաղթ, հավատարիմ իր կնոջը:
Կնոջ կերպարը ցույց է տալիս մարդկային ագահությունը ու շահամոլությունը, Նադիր Շահին՝ խարդախության ու ստորությունը: Պոեմի յուրաքանչուր կերպարից սովորելու բան կա: Դավաճանությունը ոչ միայն մեր օրերում է շատ տարածված այլ նաև տարածված կլինի ապագայում, այնպես որ պոեմը դեռ շատ երկար ժամանակ արդի կլինի: Տիրուհին իր օրինակով ցույց տվեց, որ դավաճանող մարդիկ վերջում դատարկաձեռն են մնում: Դավաճանությունը միակ թեման չէ, որ շոշափվում է պոեմում: Պոեմը ցույց է տալիս նաև, որ մարդիկ հիշվում են իրենց բարի գործերով: Ամեն ինչ անցողիկ է այս կյանքում,մարդ պետք է բարի ու կամեցող լինի,որովհետև ինչպես պոեմում է ասվում.
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

No comments:

Post a Comment