Thursday, March 7, 2019

Ընդամենը մեկ բառ՝ վախ


Վախը այն զգացողություններից է, որը միավորում է մարմինը, հոգին ու միտքը: Մարդ իր կյանքում շատ վախերի է հանդիպում:  Ամենահաղթանդամ մարդն անգամ զգում է վախը: Հովհանես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը դրա ապացույցն է: Պոեմը ինձ դուր եկավ:Շատ ստեղծագործություններ կան սիրո, ընկերության, երջանկության մասին, որտեղ մարդիկ դասակարգվում են ըստ իրենց ապրելակերպի, իսկ այս պոեմը ցույց է տալիս մարդկանց իրար հավասար լինելը:
Սաքոն վախեցավ, թեև շատերը նրանից էին վախենում: Նա ահ ու սարսափ էր իրեն շրջապատող մարդկանց համար: Իսկ այդ հաղթանդամ մարմնի մեջ մի սովորական մարդ էր ապրում, որը զուրկ չէր վախենալուց.  հենց նա էլ  վախից խելագարվեց:
Էդգար Ալլան Պո «Ագռավը» բանաստեղծությունը մի շատ սովորական, իսկ շատերի համար ամենօրյա մի վախի մասին է: Գլխավոր հերոսը վախեցավ դռան բախոցից: Մարդիկ վախենում են՝ մանրուքներից, անսպասելի իրավիճակներից և նույնիսկ անհայտից, չգիտակցելով, որ այն երբեմն անհիմն է:

No comments:

Post a Comment