Ապրիլի 6-ին, Գյումրիում, «Խազեր» երգչախմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր: Լինելով նախկին «խազ», ուղղակի պարտավոր էի ներկա լինել: Ավանդույթի համաձայն՝ առավոտ շուտ, արդեն Երևան-Գյումրի գնացքի կայարանում էինք ու սպասում էինք գնացքի շարժվելուն: Ճիշտ է՝ պատանի «Խազերի» ամբողջական կազմով չէինք, բայց նոր մարդկանց հետ ճանապարհորդությունները միշտ ավելի հետաքրքիր են լինում: Տարօրինակ էր, բայց տասը հոգանոց խմբից միայն մի քանի հոգու հետ էի ճանփորդել, այնպես որ բացահայտումներով լի Գյումրի ստացվեց: Գնացքի մեջ՝ ամբողջ ճանապարհին, հետաքրքիր պատմություններ հիշեցինք մեր և «Խազեր» երգչախմբի անդամների անցկացրած օրերի մասին: Քանի որ «Ֆոլկ բենդը» մեզ հետ էր՝ երգեցինք: Դեռ կեսօրը չէր, երբ գնացքը կանգնեց, գնացքից դուրս գալով միանգամից Գյումրու հոտն առա. հասցրել էի կարոտել:
Երեկոյան՝ չնայելով անձրևին, գնացինք դեպի «Բեռլին» հյուրանոց, որտեղ պետք է կայանար միջոցառումը: Երբ արդեն «Բեռլին» հյուրանոցի մոտ էինք, արդեն հարազատ դարձած դեմքեր՝ ժպիտով ու կարոտած աչքերով մեզ նայեցին, մոտեցան՝ ամուր գրկելու: Շատ կարոտել էինք ավագ խազերին. չէինք ուզում նրանցից հեռանալ:
Համերգի ընթացքում հասկացա, թե ինչքան շատ եմ կարոտել բոլորին ու ամեն ինչ, ինչ կապված է «Խազերի» հետ: Ամեն նոտա այնքան հարազատ էր, բայց այնքան նոր, կարծես առաջին անգամ էի լսում: Խազերով, հին և արդեն նոր հիշողություններով ավարտվեց առաջին օրը: Երկրորդը օրը արևի հետ շողում էինք նաև մենք: Ուրախ, Երևանը կարոտած շարժվեցինք դեպի Գյումրի-Երևան կայարան: Երեք ժամ հետո Երևանում էինք, նոր, թարմ հիշողություններով, տպավորություններով:

No comments:
Post a Comment