Սևանի կողակը ծածանաձկների
ընտանիքին է պատկանում։ Հայաստանում տարածված է Սևանա
լճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր,
Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ,
Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի
գետերում, դրանց ջրերով սնվող
խոշոր ջրամբարներում։ Բնակվում է Սևանա լճի ծանծաղուտային
հատվածներում` մինչև 10 մ խորություն: Ձմռանը մտնում է 30–40 մ խորություններում եղած
փոսերի մեջ: Սևանի կողակը միջին չափի ձուկ
է։
Մարմնի երկարությունը
35-40 (երբեմն՝ մինչև 50) սմ է,
զանգվածը՝ 2 կգ և
ավելի։ Մեջքային լողակի եզրը
թեք է, ուղիղ
կամ մի փոքր
գոգավոր։ Բերանը ճեղքաձև է,
դնչի ստորին մասում՝
անկյուններում, կան 1 զույգ կարճ
բեղիկներ։ Ստորին շրթունքը պատված
է եղջերաշերտով, որի
օգնությամբ սնունդը քերում է
ստորջրյա առարկաներից։ Պոչային լողակը մկրատաձև
է։ Մեջքը սեղմված
է միայն մեջքային
լողակի հիմքի մոտ։ Կորագծում
կա 46-62 թեփուկ։ Սևանի կողակի
մեջքային լողակում կա 11-13 ճառագայթ,
հետնալողակում՝ 8։ Մեջքային
լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը
հաստացած է և
կրում է մանր
ատամիկներ։ Ատամևերը եռաշարք են։
Մարմնի գունավորումը փոփոխական է՝ կախված
տարիքից և կենսավայրի
պայմաններից։ Մեջքը գորշաձև է,
մոխրականաչ կամ մուգ
մոխրագույն, կողքերը՝ մոխրաոսկեգույն, մոխրապողպատագույն,
մանր ձկներինը՝ մոխրաարծաթավուն,
կապտավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը
սպիտակավուն, բաց մոխրագույն
կամ դեղնավուն է։
Մեջքային, կրծքային և պոչային
լողակները մուգ կամ բաց
մոխրագույն են, գորշ,
նարնջամոխրագույն, մոխրագույն՝ կարմրավուն հիմքերով։ Փորային
լողակները և հետնալողակը
ավելի բաց են
գունավորված։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն
է կամ դեղին։
Արուն էգից ավելի վաղ է հասունանում և ավելի փոքրամարմին է։ Արուները սեռահասուն են դառնում 2–3, իսկ էգերը` 5–7 տարեկանում: Ձվադրում են լճում և ձվադրային գետերում հունիս–հուլիսին: Բեղունությունը` 15–20 հազ.: Ձվադրում է ջրակալների ավազահատիկներով կամ մանր քարերով պատված հատակին՝ բաժիններով, յուրաքանչյուր էգ 1 տարվա ընթացքում՝ 2-3 անգամ։ Բեղունությունը հասնում է 10-75 հզ. ձկնկիթի, որը դեղնագույն է, տրամագիծը՝ 1,3-1,5 մժ. Բեղմնավորված ձկնկիթի զարգացումը տևում է 6-7 օր։ Վարում է մերձհատակային կենսաձև։ Բուսակեր է։ Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով և բենթոսով։ Մանրաձկները սնվում են պլանկտոնային օրգանիզմներով։ Հաճախակի վարակվում է փոկորդով։ Սևանա լճում ունի արդյունաբերական նշանակություն, մյուս վայրերում սիրող, ձկնորսության օբյեկտ է։ Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, ջրի աղտոտումը և բնական վերարտադրության պայմանների վատթարացումը` ոռոգման նպատակով ձվադրային գետերի ջրերի օգտագործման հետևանքով: 1995 թ –ից որսը Սևանա լճում արգելված է: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Մշակված են վայրի արտադրողներից ստացված մեկ տարեկան մանրաձկների աճեցման մեթոդները:
No comments:
Post a Comment