Monday, December 4, 2017

Ռաբին Դրանաթ Թագոր «Կուզեի լինել». վերլուծություն

Բոլորն էլ երազում են ազատ լինել, բայց քչերն են հասկանում դրա իմաստը: Բոլորը ասում են՝ ազատություն, բայց արդյո՞ք հասկանում են դրա իմաստը: Մենք ազատ ենք ամնեն տեղ՝ մեր մտքերում, մեր երազանքներում...:
Ամենամեծ ազատությունը ունեն հենց երեխանները: Դեռ չեմ հանդիպել մի երեխայի, ով «ին՞չ ես ուզում դառնալ» հարցին չկարողանա պատասխանել: Նրանք ընտրում են մասնագիտություններ, որոնց մասին ամենաշատն են լսում: Օրինակ՝ բժիշկ, ոստիկան: Եղբայրս, ով երեք տարեկան է, ցանկանում է ոստիկան դառնալ: Իսկ երբ մեծանում են, հասկանում են այդ աշխատանքների դժվարությունը: Մեծանալով՝ նրանք էլի ցանկանում են զբաղվել այնպիսի աշխատանքով, որը իրենք են ցանկանում: Անել այն գործը, որը իրենք են սիրում:

No comments:

Post a Comment