Sunday, May 7, 2017

Առաջին օգնություն — Ցրտահարություն և ջերմահարություն

Մեր առաջին բուժօգնության դասը այս անգամ ցրտահարության և ջերմահարության մասին էր։ Իմացանք, որ ջերմահարության պատճառ հանդիսանում է շոգ եղանակը կամ շոգ տարածքը, իսկ ցրտահարության դեպքում հակառակն է տեղի ունենում, շրջապատում նվազում է օդի ջերմաստիճանը։ Մարդու օրգանիզմը այս դեպքերում ունի իր համապատասխան ռեակցիաները։
Օրինակ տոթ եղանակի ժամանակ մարդը սկսում է կարմրել, քանի որ լայնանում են նրա մաշկի ծակոտիները, մարդը քրտնում է, սկսում արագ շնչել, իսկ երբ արդեն օրգանիզմը չի կարողանում ինքն իրեն հովացնել, տեղի է ունենում ջերմահարություն։ Այս դեպքում պետք է տուժածին շտապ տանել ստվերոտ մի վայր, եթե նա գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ, հետո պետք է հանել նրա շորերը, ամեն կերպ հովացնել տուժածին։
Կա նաև հակառակը, երբ մարդը ցրտահարվում է։ Դա տեղի է ունենում ցուրտ եղանակի ժամանակ։ Օրինակ կարող են մի խումբ լեռնագնացներ ցրտահարվել, դրսում ցուրտ եղանակի պատճառով։ Երբ ցուրտ է լինում
 մարդու անոթներն ու ծակոտիները նեղանում են, մարդը կծկվում է և աշխատում հնարավորինս էներգիա պահպանել իրեն տաքացնելու համար։ Երբ այս գործընթացը չի օգնում, մարդը ցրտահարվում է։ Ցրտահարության ժամանակի պետք է տուժածին բերել ոչ շատ տաք միջավայր, հանել նրա շորերը, վրան գցել չոր սավան/շոր, կամաց կամաց տաքացնել նրան և հետո տանել վառարանի մոտ, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Պետք է տուժածի ձեռքերն ու ոտքերը ոչ շատ տաք ջրի մեջ դնել, հետո կամաց կամաց ջուրը տաքացնել։
Նյութը պատրաստեցին Շուշան Ադամյանը, Նարե Մամիկոնյանը, Արփի Սահակյանը

No comments:

Post a Comment