Wednesday, March 6, 2019

《Արգելված》 դռների ներսում...


Երևի բոլորն էլ գոնե մեկ անգամ ցանկացել են լինել պատգամավորի տեղում, նստել նրա աթոռին, թեկուզ մեկ օր ապրել նրա կյանքով, սակայն ինչ  է կատարվում《արգելված》 դարպասների ետևում՝ ոչ մեկ չգիտի: Ասում են ՝ իրավիճակ է փոխվել, դրա հետևանքով էլ արդեն 《արգելված》 դռներ, դարպասներ չկան: Առիթից օգտվելով, որոշեցինք այցելել ՀՀ ԱԺ շենք և ավելի լավ ճանաչել պատգամավորներին, ծանոթանալ նրանց հետ,  անձամբ ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Tuesday, March 5, 2019

Երկու աշխարհ մի վայրում...


Ստեփանավանն էլ կնշվի, որպես արդեն եղած: Բացահայտեցի Թումանյանի Դսեղ գյուղը, Ախթալալան, Կուռթանը և այլ անմարդկային գեղեցիկություն ունեցող վայրեր, որտեղ ուզում ես երկար կանգնել ու հմայված նայել ամեն քարի ու թփի, ծառի ու քարափի: Հիշողություների նոր մի փունջ, որը դեռ երկար ժամանակ կհիշեմ: Միգուցե տասը-քսան տարի հետո չհիշեմ՝ ու՞ր ենք գնացել կամ ու՞մ հետ, բայց հաստատ կհիշեմ տեսածս վանքերը, եկեղեցիները, Նահատակ պոչամբարը: Երանի հաջորդ անգամ, երբ այցելեմ Ախթալա չտեսնեմ այն ինչ տեսա այս անգամ: Շուրջբոլորը մռայլ, սև ու մութ տների էին, ոնց որ գյուղը մեռած լիներ: Հաջորդ անգամ այցելելից կուզեմ, որ սև տների փոխարեն գունավոր ու լուսավոր տներ լինեն, որոնց մեջ լույս է վառվում, երեխաներ են մեծանում, փողոցներում երեխանների ուրախ ճիչեր լսվեն ումեծերի ոտնաձայներ, իսկ պոչամբարը ճիշտ կօգտագործվի բնությանը և բնակիչններին վնաս չտա:

Thursday, February 28, 2019

Հոլանդացիները Հայաստանում Կոմիտաս կհնչեցնեն. Լրաքաղ

Ռուզաննա Հակոբյանը քանոնահարուհի է, ով ապրում է Հոլանդիայում և աշխատում է Հոլանդիայի երգչախմբերի և նվագախմբերի հետ: Նա պատրաստվում է հոլանդացի երաժիշտներից կազմված՝ <<Սլավույ>> երգչախմբի հետ Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգներ տալ:

Wednesday, February 27, 2019

Աղածաղիկ


Աղածաղիկը պատկանում է թելուկազգիների ընտանիքի միայմա խոտաբույսերի ցեղին։ Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Հայաստանից բացի, աճում է Դաղստանում, Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Wednesday, February 6, 2019

Ալեքսանդր Դյումա Որդի. «Կամելիազարդ տիկինը»

Իմ կարծիքով՝ հնարավոր չէ կերպաներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց, ինչպես չի կարելի խոսել մի լեզվով առանց լրջորեն սովորելու այն:

Նա մեռած պիտի լինի բավականին տխուր կերպով, որովհետև նրա միջավայրում մարդ բարեկամ է ունենում միայն առողջ լինելու պայմանով:

Բացառիկ բան է, եթե ծնողները, որոնք վճարում են արտասուքով հատուցվելու համար, արժանանում են այն գնին, որ ծախսել են այդ նպատակի համար:

Մանուկը փոքրիկ է, բայց իր մեջ պարունակում է մարդուն. աչքը ոչ այն ինչ է, եթե ոչ մի կետ, բայց տարածությունները է ընդգրկում:

Ի՛նչ վսեմ երեխայություն է սերը:

Wednesday, January 30, 2019

Բոլորը՝ ցրտից սառած և ջերմության կարոտ...


Աշնանային Արատեսը մտքումս պահած՝ ճանապարհ ընկանք դեպի Ձմեռային Արատես՝ ինձ արդեն հարազատ դարձած մարդկանց հետ: Սիրում եմ Հայաստանը՝ իր գեղեցկությամբ, քարերի, սարերի, կիրճերի մեջ մարող օլոր-մոլոր, ճերմակ ձյունից ծանրացած ճանապարհներով, որոնք պարտադրում են վայելել ամեն վայրկյանը: Այս բոլորը շատ ավելի գեղեցիկ է, երբ քեզ սիրելի մարդկանց հետ ես, ու այն մարդկանց հետ, ովքեր քեզ հարազատ կդառնան մի քանի օր հետո: Հողապատ սենյակը տաքացնող վառարանի շուրջ մոտ քսան հոգի նստած, զրուցում են, կատակում, ծիծաղում ու տաք թեյ խմում: Բոլորը՝ ցրտից սառած և ջերմության կարոտ:

Sunday, December 30, 2018

Լևոն Շանթ «Հին աստվածներ»

Վանահայր- Տանջանքն է, որ կբարձրացնե հոգին, տառապանքն է, որ կմաքրե: Եվ կյանքի ամենեն խոր բանը մահն է:
Իշխանը- Այնքա՛ն երկար ես ապրեր, որ մոռցեր ես, թե կյանքն ինքը խաղ մըն է միայն:
Վանահայր- Չարեն թող վախնա ան, ով չէ տիրեր իր մարմնին ու բնազդներուն. սատանայի իշխանությունը բնազդներու վրա է միայն:
Վանահայր-Չէ՞ որ շինելն է դըժվարը, քանդելը դյուրին է միշտ:
Վարպետը- Այո՛, ուրիշի շինածը: Իր շինածը քանդելը շատ դըժվար է, հա՛յր սուրբ:
Ծերունին- Անշո՛ւշտ, կյանքը ուրախության համար է տված մեզի:
Վանահայր- Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է՝ պետք է նայես փակ աչքերով:
Կույր վանական- Դիմե՛ հավատքիդ, ու սարերը կելլեն իրենց տեղեն. աչքն ի՞նչ է, որ իր տեղը մնա:
Կույր վանականը- Բոլոր դևերնալ երբեմն աստված են եղած, աբեղա՛:
Աբեղա- Կղրկես ինծի իմ աշխա՛րհը: Իսկ ո՞վ իրավունք տվավ քեզի՝ ուզած ժամանակդ դուրս քաշես ինծի աշխարհեն, ուզած ժամանակդ ետ նետես աշխարհ: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ կապես հոգիս, կապկպես զգացումներս: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ հիմա ելեր ես երեսիս հանդիմանություն կկարդաս:
Անտոն վանական- Զարմանք բան է. ինքը ազատեց ուրիշի մը կյանքը ծովեն ու իր կյանքը տվավ ծովուն:
Ճերմակավոր- Տառապանքը կյանքի խոցն է, իսկ մահը՝ կյանքի քայքայումը: