Wednesday, February 27, 2019

Աղածաղիկ


Աղածաղիկը պատկանում է թելուկազգիների ընտանիքի միայմա խոտաբույսերի ցեղին։ Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Հայաստանից բացի, աճում է Դաղստանում, Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:
Աճում է կարմիր և դեղին գիպսաբեր կավահողերումԱղածաղիկի ցողունը թավոտ է, բարձրությունը՝ 10-40, երբեմն 60 սմ։ Աղածաղիկը  մոխրականաչավուն, բութ կամ սրածայր ելունդներ ունի և մսալի տերևներ:  Ծաղիկները դեղին են, երկսեռ, խոտանման ծաղկատրևներով։ Փոշանոթներն ունեն վառ դեղին, երբեմնէ սպիտակ բշտիկավոր ելունդ։
Աղածաղիկը լեռնաչորասեր բույս է և աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800–1300 մ բարձրությունների վրա, թեք բլրակների, երրորդական դարաշրջանի գիպսակիր կավերի վրա: Ծաղկում է մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը, պտղաբերում՝ հուլիսիցսեպտեմբեր: Պտղատվության ժամանակ ծաղկապատյանի մոտ գտնվող տերևների վրա առաջանում են թևանման ծիրանագույն ընձյուղներ (մակաճներ)։ Պտուղը թևապտուղ է։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ քաղաքների ընդարձակման և գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով հայտնվել է կարմիր գրքում:

No comments:

Post a Comment