Wednesday, May 23, 2018

Տարազ և նորաձևություն


Ինձ համար նորաձևություն մեծ նշանակություն չունի: Ես չեմ հետևում դրան: Իհարկե կան մարդիկ, ովքեր հետևում են դրան, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է: Նորաձև հագուստները միշտ չեն, որ հարմար են լինում: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է հագնվի այնպես ինչպես ինքն է ուզում: Ինձ համար առաջնայինը հարմարավետություն է: Դե իհարկե, որոշների համար էլ առաջնայինը հենց նորաձև լինել: Կան հագուստներ, որոնք կարելի է կրել, բայց կան այնպիսիները, որոնք նույնիսկ հնարավոր չէ նայել:

Ընտանիք


Ընտանիքը ստեղծվում է ամուսնության միջոցով, այն համարվում է սոցիալական կապ և ունի կենսական նշանակություն: Ամուսնությունը համարվում է օրինական, երբ գրանցվում է քաղաքացիական ակտերի գրանցման բաժնում, ամուսինները ստանում են ամուսնության վկայական: Ընտանիքի մեջ գտնվող մարդիկ ունեն հետևյալ կապերը՝  առաջին արյունակցական, ազգակցական կապ, երկրորդ համատեղ բնակություն, որը կարող է ենթարկվել փոփոխության:

Հիշողություն և մոռացում

Հիշողություն
Հիշողության ուսումնասիրությամբ զբաղվել են շատ վաղուց, երբ մարդը սկսել է կռահել, որ ընդունակ է հիշելու և պահպանելու տեղեկույթը: Հիշողությունը ունի չորս  տեսակ ՝ շարժողական, պատկերավոր, խոսքատրամաբանական, հուզական: Շարժողական հիշողությունը  շարժումների մտապահման և վերարտադրումն է: Պատկերավոր հիշողությունը երևույթների և դրանց հատկությունների զգայական պատկերների մտապահումն է: Շարժողական հիշողությունը լինում է տեսողական, լսողական, շոշափական: Խոսքատրամաբանական հիշողությունը բառերի, հասկացությունների ձևով արտահայտված տեղեկատվության մտապահումն ու վերարտադրումն է:

Ուշադրություն


Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն և կենտրոնացվուծությունն է դեպի որոշակի առարկաները, երևույթները կամ դեպի անձիք: Ուշադրության առանձնահատկություն են կենտրոնացումը, ծավալը, տեղափոխելիությունը, բաշխումը: Կենտրոնացումը ցույց է տալիս ուշադրության կենտրոնացվածության աստիճանը որևէ առարկայի վրաԾավալը ցույց է տալիս առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել: Եվ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը

Tuesday, May 22, 2018

Վերածնունդ կամ Ռենեսանս


Վերածննդի դարաշրջանում առաջին անգամ լույս աշխարհ հանեց մարդուն՝ իր ամբողջ էությամբ: Առաջին անգամ մարդը համարվեց ինքնուրյուն արժեք: Վերածնունդը եկավ 14րդ դարում։ Այն անտիկ արվեստի և քրիստոնեական արվեստի սկզբունքների ու ավանդույթների համատեղություն էր: Այն նաև անվանում են Ռենեսանս։ Վերածնունդը հիմնված էր հումանիզմի (մարդասիրության) վրա։ Աստվածաշնչյան թեմաները մատուցվում էին նորովի։ Իտալական Վերածնունդը բաժանվում է 2 խոշոր ժամանակաշրջանների՝ Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս) և Վերածնունդ(Ռենեսանս), վերջինս իր հերթին բաժանվում է 3 փուլերի՝Վաղ Վերածնունդ /14-15 դարեր/, Բարձր վերածնունդ /15-րդ դարի վերջ-16- րդ դարի  առաջին քառորդ/, Ուշ վերածնունդ /16- րդ դար/:

Monday, May 21, 2018

Ճամփորդություն դեպի Ջրափի կամ ինչպես հոգնել զարմանալուց


Լուսանկարները՝ Տիգրան Ադամյանի (9-րդ դաս.)

Մայիսի տասնութին՝ գիշերակացով, ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, միսս Իրինայի և տիկին Սոֆիյաի հետ գնացինք Ջրափի: Առավոտյան նստեցինք Երևան- Գյումրի գնացքը: Ջրափիի կանգառում մեզ դիմավորեցին տեղի դպրոցի մի խումբ սովորողներ: Մեզ շատ-շատ ջերմ հյուրընկալեցին: Սկզբից գնացինք դպրոց: Դպրոցը վերակառուցվում էր. առանձնապես հետաքրքիր չէր, դրա համար դպրոցի մասին ոչինչ չեմ կարող ասել: Դպրոցը անվանել էին նախկին սովորողներից մեկի՝ Արա Թորոսյանի անունով: Նա դպրոցը ավարտելուց հետո մեկնել էր ծառայության: Ասում են ծառայության ժամանակ գերի է ընկել. դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել, իսկ եթե անգամ մահացել է, դիակը հետ չեն ստացել: Դպրոցի մասին ուրիշ բան չեմ էլ կարող ասել, բայց գյուղի, նրա բնակիչների հյուրընկալության, ընկերասիրության մասին կարելի է ժամերով խոսել: 

Tuesday, May 15, 2018

Թավշյա հեղափոխություն կամ Հայաստանի նոր էջեր


Այս մեկ ամսվա ընթացքում ակտիվություն չեմ ցուցաբերել, չնայած քաղաքի ակտիվությանը: Բայց նոր «արթնացած» քաղաքը թույլ չտվեց անտարբեր մնալ ոչ մեկին, այդ թվում նաև ինձ: Ինչքան էլ ցույց տվեցի, որ ինձ համար մեկ է, միևնույն է հոգուս խորքում անհանգստացել եմ նրանց համար, ովքեր մասնակցում էին ցույցերին: Հրապարակ գնացի միայն ապրիլի քսաներեքին: