Thursday, March 14, 2019
Sunday, March 10, 2019
Սևանի կողակ
Սևանի կողակը ծածանաձկների
ընտանիքին է պատկանում։ Հայաստանում տարածված է Սևանա
լճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր,
Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ,
Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի
գետերում, դրանց ջրերով սնվող
խոշոր ջրամբարներում։ Բնակվում է Սևանա լճի ծանծաղուտային
հատվածներում` մինչև 10 մ խորություն: Ձմռանը մտնում է 30–40 մ խորություններում եղած
փոսերի մեջ: Սևանի կողակը միջին չափի ձուկ
է։
Saturday, March 9, 2019
Մի քանի տող «Ակներից»
«Ակներ» ազգային երգ ու պարի նախագծային ակումբը «Անակլիայի
ապագա ճամբարի» արդյունքն է: Երբ Վրաստանում էինք, որոշեցինք երգ ու պարի խումբ ստեղծել,
նախագծեր իրականացնել: Այդ ամենինց շատ ոգևորված՝ ուսումնական տարին
սկսվելուց անմիջապես հետո, արեցինք առաջին փորձը: Անցել է արդեն ութ ամիս, բայց ամեն
փորձին գնում եմ նույն ոգևորությամբ:
Thursday, March 7, 2019
«Թմկաբերդի առումը». Հովհաննես Թումանյան
Երևի բոլորս էլ կարդացել ենք մի այնպիսի պատմություն, որը տպավորվել է միանգամից: «Թմկաբերդի առումը» պոեմը
կարծում եմ դրանցից մեկն է: Երբ առաջին անգամ կարդացի շատ սիրեցի պոեմը: Քանի անգամ էլ, որ կարդաս միշտ հետաքրքիր է: Շատ եմ սիրում հենց Թաթուլի կերպարը: Նա շատ խիզախ է, խելացի, անհաղթ, հավատարիմ իր կնոջը:
Ընդամենը մեկ բառ՝ վախ
Վախը այն զգացողություններից
է, որը միավորում է մարմինը, հոգին ու միտքը: Մարդ իր կյանքում շատ վախերի է հանդիպում: Ամենահաղթանդամ մարդն անգամ
զգում է վախը: Հովհանես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը դրա ապացույցն է: Պոեմը ինձ
դուր եկավ:Շատ ստեղծագործություններ կան սիրո, ընկերության,
երջանկության մասին, որտեղ մարդիկ դասակարգվում են ըստ իրենց ապրելակերպի, իսկ այս
պոեմը ցույց է տալիս մարդկանց իրար հավասար լինելը:
Wednesday, March 6, 2019
Էրիխ Մարիա Ռեմարկ. «Հաղթական կամար»
- Նունյիսկ ամենածանր պահերին մարդ պետք է մի փոքր էլ իր հարմարավետության մասին մտածի:
- Մարդը երբեք չի կոփվում: Նա ուղղակի հարմարվում է շատ բաների:
- Քանի դեռ մարդը ողջ է, ոչ ոք չի հետաքրքրվում նրանով, միայն մեռնելուց հետո է կարևորվում:
- Հավատը մարդուն հեշտորեն մոլի երկրպագու է դարձնում:
Ձնահյուսը կանգնեցնել հնարավոր չէ, եթե արդեն սկսել է գլորվել:
- Դի՛ր մի տեղ: Ինչ ասես, կարող ես ուղղակի մի տեղ դնել: Աշխարհում, բացի մարդուց, ամեն ինչի համար տեղ կա:
- Մարդը երբեք չի կոփվում: Նա ուղղակի հարմարվում է շատ բաների:
- Քանի դեռ մարդը ողջ է, ոչ ոք չի հետաքրքրվում նրանով, միայն մեռնելուց հետո է կարևորվում:
- Հավատը մարդուն հեշտորեն մոլի երկրպագու է դարձնում:
Ձնահյուսը կանգնեցնել հնարավոր չէ, եթե արդեն սկսել է գլորվել:
- Դի՛ր մի տեղ: Ինչ ասես, կարող ես ուղղակի մի տեղ դնել: Աշխարհում, բացի մարդուց, ամեն ինչի համար տեղ կա:
《Արգելված》 դռների ներսում...
Երևի բոլորն էլ գոնե մեկ անգամ ցանկացել են լինել պատգամավորի տեղում, նստել նրա աթոռին, թեկուզ մեկ օր ապրել նրա կյանքով, սակայն
ինչ է կատարվում《արգելված》 դարպասների ետևում՝ ոչ մեկ չգիտի: Ասում են ՝ իրավիճակ է փոխվել, դրա հետևանքով էլ արդեն 《արգելված》 դռներ, դարպասներ չկան: Առիթից օգտվելով, որոշեցինք այցելել ՀՀ ԱԺ շենք և ավելի լավ ճանաչել պատգամավորներին, ծանոթանալ նրանց հետ, անձամբ ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Tuesday, March 5, 2019
Երկու աշխարհ մի վայրում...
Ստեփանավանն էլ կնշվի, որպես արդեն
եղած: Բացահայտեցի Թումանյանի Դսեղ գյուղը, Ախթալալան, Կուռթանը և այլ անմարդկային գեղեցիկություն ունեցող վայրեր, որտեղ ուզում ես երկար կանգնել ու հմայված նայել ամեն քարի ու թփի, ծառի ու քարափի: Հիշողություների նոր մի փունջ, որը դեռ երկար ժամանակ կհիշեմ: Միգուցե տասը-քսան տարի հետո չհիշեմ՝ ու՞ր ենք գնացել կամ ու՞մ հետ, բայց հաստատ կհիշեմ տեսածս վանքերը, եկեղեցիները, Նահատակ պոչամբարը: Երանի հաջորդ անգամ, երբ այցելեմ Ախթալա չտեսնեմ այն ինչ տեսա այս անգամ: Շուրջբոլորը մռայլ, սև ու մութ տների էին, ոնց որ գյուղը
մեռած լիներ: Հաջորդ անգամ այցելելից կուզեմ, որ սև տների փոխարեն գունավոր ու լուսավոր տներ լինեն, որոնց մեջ լույս է վառվում, երեխաներ են մեծանում, փողոցներում երեխանների ուրախ ճիչեր լսվեն ումեծերի ոտնաձայներ, իսկ պոչամբարը ճիշտ կօգտագործվի բնությանը և բնակիչններին վնաս չտա:
Subscribe to:
Posts (Atom)