Բոլորն էլ
երազում են ազատ լինել, բայց քչերն են հասկանում դրա իմաստը: Բոլորը ասում են՝ ազատություն,
բայց արդյո՞ք հասկանում են դրա իմաստը: Մենք ազատ ենք ամնեն տեղ՝ մեր մտքերում, մեր երազանքներում...:
Ամենամեծ ազատությունը ունեն հենց երեխանները:
Դեռ չեմ հանդիպել մի երեխայի, ով «ին՞չ ես ուզում դառնալ» հարցին չկարողանա պատասխանել:
Նրանք ընտրում են մասնագիտություններ,
որոնց մասին ամենաշատն են լսում: Օրինակ՝ բժիշկ, ոստիկան: Եղբայրս, ով երեք տարեկան է, ցանկանում
է ոստիկան դառնալ: Իսկ երբ մեծանում են, հասկանում են այդ աշխատանքների դժվարությունը:
Մեծանալով՝ նրանք էլի ցանկանում են զբաղվել այնպիսի աշխատանքով, որը իրենք են ցանկանում:
Անել այն գործը, որը իրենք են սիրում:
No comments:
Post a Comment