Ձմեռ… տեսնես ինչո՞ւ է ձմեռը
այդքան սպիտակ: Ինչո՞ւ է ասքան տխուր, բայց միաժամանակ այդքան մաքուր: Նորություն չի
լինի եթե ասեմ, որ ձմռանը ամեն ինչ մահանում է: Ձմռանը ոչ մի բան չի լինում, ոչ բուսականություն,
ոչ էլ կենդանական աշխարհ: Ձմեռանը ես նմանեցնում
եմ մի աղջկա:
Չէ, ոչ միայն ձմռանը, այլ բոլոր տարվա եղանակներին: Դե պատկերացրեք մի
աղջկա, ով իր արտաքին տեսքը հաճախ փոխում է կամ բնավորությունը: Անկեղծ ասած այդ աղջկան
մի պահ նմանեցրի ինձ: Ես ել եմ շատ փոփոխական: Նրա նման շատ արագ փոխում եմ տրամադրությունս,
բայց դե ինչպես տարվա եղանակները այնպես ել ես՝ մի զգացմունքը մի փոքր երկար եմ պահում:
Ձմռանը նաև կարող ենք նմանեցնել տղայի: Ձմեռը այն տղաներից է, որը երբեք չի ժպտում,
միշտ իրեն սառն է պահում, միշտ լուրջ է ու շուրջ բոլորը միայն վախ կամ սառնություն
է տարածում: Ինչպես մենք ենք սիրում ասել ձմեռը « վատ » տղա
է: Ձմեռը ունի մի գեղեցկություն, որը չունեն մնացած եղանակները: Մի գեղեցկություն,
որը քչերը կտեսնեն ու կհասկանան:
No comments:
Post a Comment