Wednesday, December 13, 2017

Գեղեցիկը...

Գեղեցիկը...: Ամեն մեկը տարբեր է պատկերացնում այն: Ամեն մեկի համար գեղեցիկը տարբեր է: Մեկի համար արվեստն է, մյուսի համար համակարգչային խաղերը: Իսկ ինձ համար...: Ես չգիտեմ, թե ի՞նչն է գեղեցիկ: Ինչն է իմ համար գեղեցկության չափանիշ: Գեղեցիկը ե՞ս եմ: Չէ՞, հաստատ ես չեմ: Միգուցե՝ դո՞ւ: Միգուցե...: Գեղեցիկը, միգուցե, այն տերսարանն է, որ տեսնում եմ պատուհանից: Գեղցկություն կարելի է փնտրել ամեն տեղ, ամենատարբեր իրերում, ամեն մարդու մեջ: Իսկ որտե՞ղ եմ փնտում ես իմ գեղեցիկը:
Դե օրինակ՝ փլվող շենքերի, գիշերվա կամ իմ մեջ... իմ հոգու մեջ: Ո՞րն է դրանցից ամենագեղեցիկը՝ չեմ կարող ասել: Ամեն մեկը յուրովի գեղեցիկ է: Գեղեցիկը միայն եղանակը, արվեստը կամ մարդիկ չեն: Գեղեցկություն կարելի է գտնել այնտեղ, որտեղ հնարավոր չէ: Գեղեցիկը պաղպաղակ ուտող երեխայի ժպիտն է: Գեղեցիկը այն զգացմունքներն են, որոնք մենք զգում ենք ամեն անգամ իրար տեսնելիս: Գեղեցիկը ուրախ աչքերն են, տխրության լռությունը, կարոտի սպասումը...

No comments:

Post a Comment