
Շարունակեցինք մեր արշավը ու հասանք մի վայր, որտեղ պատրաստում էին նավակներ, նաև ունեին սովորողներ, ովքեր սովորում են քշել դրանք: Եվ այնտեղ տեսանք գետը ավելի մոտիկից: Գետի աղտոտությունը բոլորիս զարմացրեց: Իհարկե այնտեղի աշխատողները տեղեկացնում էին, որ ինչ որ բաներ անում են գետը ավելի մաքուր դարձնելու համար, բայց չէ-որ դա քիչ է, երբ գետը աղտոտում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Ի միջի այլոց, այդ մարդիկ հենց բնակիչներն էին, որոնք այդտեղ ապրում են քառասուն- հիսուն տարի: Որոշեցինք հարցազրույց վերցնել նրանցից: Ապշեցրեց բնակիչների անտարբերությունը գետի նկատմամբ: Բոլորը միայն ասում էին «Դա կառավարության գերծն է» կամ «Թող ուրիշները մտածեն»...
Փոտոշարքը՝ ներքևում:


No comments:
Post a Comment