Sunday, December 24, 2017

Հոմերոսյան դարաշրջան

Ես այս աշխատանքում ներկայացնում եմ հոմերոսյան դարաշրջանը: Ներկայացնելու եմ այդ դարաշրջանի սկիզբը, արվեստը, արհեստը, այդ ժամանակաշրջանի հույների կյանքը, ապրելաձևը:
Միկենյան քաղաքակրթությունը անկում ապրեց Ք.ա տասնմեկորորդ դարում և դրան մոտ երեք հարյուր տարի հաջորդեց Հոմերոսյան ժամանակաշրջանը: [1] Ամենից հաճախ այդ անկումը պայմանավորված է դորիական ցեղերի կողմից, որոնք ավերել են պալատները և մշակույթը: Այս ցեղերը նույնպես հունարեն էին, սակայն կանգնած էին սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման ցածր մակարդակի վրա: Ք.ա ութերորդ դարում հույները գրավեցին փյունիկյան այբուբենը, մեծապես վերահաստատելով այն: Այդ ժամանակից սկսվում Հին Հունաստանի պատմության նոր փուլը: [2] Այդ ժամանակաշրջանը անվանում են Ք.ա ութերորդ դարում ապրող պոետի անունով ՝ Հոմերոս: [3] Գրել է «Իլիական» և «Ոդիսականը» պոեմները: Հենց այդ պոեմները հանդիսացել են, որպես սկզբնաղբյուր: Այդ պոեմներում նկարագրված է հին հույների կենցաղը, սովորությունները, կենցաղը, կրոնը:[4]

Friday, December 22, 2017

Ստուգողական աշխատանք. Մաթեմատիկա

1) Գտնել sin2α
Sinα + cosα= 4/3
Sin2α= 2sinαcosα
(sinα + cosα)2=( 4/3)2
Sin2α + cos2α+ 2sinαcosα=1+2sinαcosα=  46/9
2sinαcosα= 16/9-1
Sin2α= 7/9

Sunday, December 17, 2017

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ, ով սրինգ էր նվագում: Նրա նվագը երբեմն շատ անսովոր էր լինում և անցորդները կանգնում ու լսում էին: Նա նվագում էր այն անմենի մասին, ինչը տեսնում էր: Մի օր նա սկսեց լսել մարդկանց: Նրան ասում էին, որ աշխարհը այնպեսին չէ ինչպես ինքն է տեսնում: Աղջիկը լսեց նրանց, իսկ սրինգը դադարեց երգել:
- Ինչու էլ չես նվագում, սրինգ- հարցրեց աղջիկը:
- Դու էլ ինձ չես լսում- պատասխանեց սրինգը:
Աղջիկը նստեց և լաց եղավ: Նա չէր կարող առանց սրինգի ապրել: Դա միակ բան էր, որ նա կարղանում էր:

Wednesday, December 13, 2017

Հունական դիցաբանություն

Հունական դիցաբանության մեջ աստվածները ապրում են Օլիմպոս լեռան գագաթին գտնվող տաճարում: Աստվածները տասներկուսն են, որոնց անվանում են նաև Օլիմպոսի աստվածներ: Դրանք են  Զևսը, Հերան, Պոսեյդոնը, Դեմետրան, Աթենասը, Ապոլլոնը, Արեսը, Հեփեստոսը, Հերմեսը, Արտեմիսը, Աֆրոդիտեն, և / կամ Հեստիա ու Դիոնիսոս։ 

Գեղեցիկը...

Գեղեցիկը...: Ամեն մեկը տարբեր է պատկերացնում այն: Ամեն մեկի համար գեղեցիկը տարբեր է: Մեկի համար արվեստն է, մյուսի համար համակարգչային խաղերը: Իսկ ինձ համար...: Ես չգիտեմ, թե ի՞նչն է գեղեցիկ: Ինչն է իմ համար գեղեցկության չափանիշ: Գեղեցիկը ե՞ս եմ: Չէ՞, հաստատ ես չեմ: Միգուցե՝ դո՞ւ: Միգուցե...: Գեղեցիկը, միգուցե, այն տերսարանն է, որ տեսնում եմ պատուհանից: Գեղցկություն կարելի է փնտրել ամեն տեղ, ամենատարբեր իրերում, ամեն մարդու մեջ: Իսկ որտե՞ղ եմ փնտում ես իմ գեղեցիկը:

Monday, December 4, 2017

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Կետադրական աշխատանք. Քերականություն

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:

Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:

Ռաբին Դրանաթ Թագոր «Կուզեի լինել». վերլուծություն

Բոլորն էլ երազում են ազատ լինել, բայց քչերն են հասկանում դրա իմաստը: Բոլորը ասում են՝ ազատություն, բայց արդյո՞ք հասկանում են դրա իմաստը: Մենք ազատ ենք ամնեն տեղ՝ մեր մտքերում, մեր երազանքներում...:

Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում». Վերլուծություն

Վիպակը մի աղջկա ՝ Ալիսի մասին է, ով հայտնվում է մի երկրում, որը տարբերվում է մեր աշխարհից: Ալիսը այդ երկրում հայտնվում է մի շարք արկածների մեջ: Հետևելով ճագարին մտնում է մի փոսի մեջ, որը Ալիսին տանում է շատ հետաքրքիր, բայց և միաժամանակ տաօրինակ աշխարհ:

Ձմեռ..

Ձմեռ… տեսնես ինչո՞ւ է ձմեռը այդքան սպիտակ: Ինչո՞ւ է ասքան տխուր, բայց միաժամանակ այդքան մաքուր: Նորություն չի լինի եթե ասեմ, որ ձմռանը ամեն ինչ մահանում է: Ձմռանը ոչ մի բան չի լինում, ոչ բուսականություն, ոչ էլ կենդանական աշխարհ:  Ձմեռանը ես նմանեցնում եմ մի աղջկա:

Friday, December 1, 2017

Աղտոտված գեղեցկություն

Այսօր 20-25 հոգանոց խմբով գնացինք Հրազդանի կիրճ՝ իրականացնելու «Գետը քաղաքում» նախագիծը: Այցելեցինք «Պոլո» հյուրանոց, որտեղից երևում էր Հրազդանի ձախակողմյա հատվածը: Հիանում էինք Հրազդանի կիրճի գեղեցկությամբ և մաքրությամբ...բայց դա մինչև այն պահը երբ ավելի մոտեցանք գետին: