Tuesday, November 29, 2016

Արևորդի 6-րդ փառատոն

<<Արևորդի>>  6-րդ փառատոնի առիթով մենք՝ լրագրողների խմբով գնացել էինք Մոսկվա կինոթատրոն <<Նավթավազաների կարաոկե>> ֆիլմը դիտելու:

Կինոյի սյուժեն այսպիսին էր: <<Ֆօրթ Մաքմյուրեյի>> ընկերությունը զբաղվում է նավթավազաներով ու նրանից բոլորը բողոքում են: Ֆիլմը այդ ընկերությունում աշխատող մարդկանց մասին էր, ովքեր իրենց կամքին հակառակ էին աշխատում, ու իրենց սփոփում են կարաոկեներում երգելով: Ֆիլմը մեզ չհետաքրքրեց հենց սկզբից: Կարծում եմ՝ կհետաքրքրեր,եթե թարգմանված լիներ: Ավելի ճիշտ, այն լավ թարգմանված չէր, թարգմանությունը գրվում է ներքևում ու մենք ստիպված էինք կարդալ: Իսկ կարդալն  արդեն իսկ ձանձրացնող էր, ու երբեմն էլ չէի հասցնում կարդալ: Թարգմանությունը անհաջող էր. թարգմանված էր բառացի հայերենով:

Thursday, October 13, 2016

Եթե արև լինեի

Ես չեմ ուզում արև լինել: Չեմ ուզում, որովհետև ես աստղ եմ: Աստղերը ինձ նման են… Չէ ավելի ճիշտ ես եմ աստղերի նման: Արևը և լուսինը միշտ բոլորի ուշադրության կենտրոնում են: Արևը լույս է տալիս և երբ նրան ես նայում, նա վառում է. ասես այն աղջիկներից լինի, ովքեր ուզում են իրենց տեսնել, բայց երբ նայում ես, սկսում են խայթել: Իսկ լուսինը ասես գեղեցիկ աղջիկ լինի, ում բոլորը նկատում են և ով ամեն օր նոր հագուստ է փոխում: Իսկ ես աստղ եմ̀ երբեք չեմ մարում, բայց միշտ ինչ-որ մեկի ստվերի տակ եմ լինում: Միշտ ինձ ինչ-որ մեկը ծածկում է, և ես ինչքան էլ չեմ ուզում, միշտ այդ մարդու ստվերի տակ եմ լինում: Թե առավոտյան, թե երեկոյան, արևի թե լուսնի ժամանակ ես լինում եմ. ուղղակի ինձ չեն նկատում:

Tuesday, October 11, 2016

Կոմիտասը լեգենդ էր...


Ավետիք Իսկահակյանը Կոմիտասին լեգենդ էր անվնում: Կարդալուց հետո հիշում եմ այսքանը, ճիշտ  է ̀ ոչ բառացի, բայց միտքը այս էր: Կամիտասը բալետ կամ  օպերա չի գրել: Եղել է Հայաստսնի տարբեր գավառներում ու գյուղերում հավաքել, նոտագրել է ժողովրդից լսած երգերը, մշակել ու նորից տվել ժողովրդին: Հեռուստացույցով ինչ որ երգ լսելիս անմիջապես կարող ենք ասել. «այս մեկը իսպաներն է, իսկ մյուսը գերմաներեն» իսկ Կոմիտասը դրանք մշտակեց և այնքան հայկական դարձրեց, որ լսելուց ասես̀  «այս մեկը հայերեն է»: Մեր ազգը մյուսներից տարբերվում է իր երգով, պարով, տարազներով կամ հենց կանոններով: Կոմիտասը այդ երգը մշակեց ոչ թե ստեղծեց կամ գրեց: 

ՌՆԹ և ԴՆԹ

 Բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու: Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։

ԴՆԹ

Դեզօքսիռիբոնուկլեինաթթու ԴՆԹ բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։

Sunday, September 25, 2016

Իմ ուսուսցիչուհին միյակ և անկրկնելին...

Ես չեմ ուզում պատմել իմ սիրել կամ չսիրելի ուսուցիչների մասին, պատմելու եմ իմ առաջին ուսուսչուհու ̀ իմ ընկեր Լուսինեի, կամ ինչպես բոլորը գիտեն ̀ Լուսինե Փաշայանի մասին: Նա ոչ միայն մեր ուսուսչուհին էր, այլև մեր դպրոցի ̀ Նոր դպրոցի տնօրենը: Հիշում եմ,  երբ նա դարձավ տնօրեն, միևնույն էր, նա միշտ ժամանակ էր գտնում մեզ համար: Երբ մտնում էինք գրասենյակ, նա միշտ մեզ գրկում էր և ինչ- որ բանով հյուրասիրում: Խենթություններ շատ էինք անում: 

Thursday, September 22, 2016

Իմ երազած Հայաստանը...

Իմ երազած Հայաստանը այն չէ ինչ հիմա է: Առաջին բանը, որ ուզում եմ հզոր Հայսատան  ունենալն է: Երբ հզոր լինենք կունենանք զարգացած և տեխնոլոգիպես հարուստ երկիր: Կունենանք շատ աշխատատեղեր, հարուստ տնտեսություն, երկրի մասին հոգացող մարդիկ: Կարծում եմ ̀ այդ դեպքում արտագաղթը կվերանա: Ուզում եմ հզոր բանակ̀   ուժեղ ու քաջ զինվորներով: Նրանք կլինեն մեր սահմանը պաշպանողները: 

Tuesday, September 20, 2016

Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին...

«Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:

Ինչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն: Երբևէ պատկերացրել եք, որ մենք ̀ հայերս, դադարենք խոսել հայերեն: Երբեք այդ մասին չեմ մտածել, բայց հիմա հանկարծ մտքովս անցավ: Հիմա ուրիշ հարց. լսե՞լ եք մի երկրի մասին, որը անկախ է, բայց չի խոսում իր պետական լեզվով: Ես չեմ լսել, ուրեմն եթե մենք հայերեն չխոսեինք անկախ չէինք լինի: Իմ լեզուն հայերենն է, իմ հայերենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է: Իսկ գիտեք, որ հայերենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը: Ծիծաղելի է, երբ մտածումը ես, որ դու ամեն օր խոսում ես այդ լեզվով, ու չես էլ մտածում, որ այն ուրիշների համար այքան դժվար է: Հենց դրա համար ես երջանիկ եմ, որ տիրապետում եմ աշխարհի ամենադժվար, բայց և ինձ համար ամենագեղեցիկ լեզվին:

Ինչ անկախ երկիր̀ առանց սեփական դրոշի: Ու այդ դրոշի առանձնահատկությունն այն է, որ գույներից մեկը ծիրանագույնն է. ոչ մի այլ պետության դրոշի վրա չկա այդ գույնը, երևի նրա համար, որ ուրիշ ոչ մի պետություն ծիրան չունի: Կարճ ասած ̀ հպարտ եմ, որ հայ եմ, կրում եմ միակ դրոշը, որը ունի ծիրանի գույն: Տոնդ շնորհավոր, իմ Անկախ Հայաստան: