Sunday, September 25, 2016

Իմ ուսուսցիչուհին միյակ և անկրկնելին...

Ես չեմ ուզում պատմել իմ սիրել կամ չսիրելի ուսուցիչների մասին, պատմելու եմ իմ առաջին ուսուսչուհու ̀ իմ ընկեր Լուսինեի, կամ ինչպես բոլորը գիտեն ̀ Լուսինե Փաշայանի մասին: Նա ոչ միայն մեր ուսուսչուհին էր, այլև մեր դպրոցի ̀ Նոր դպրոցի տնօրենը: Հիշում եմ,  երբ նա դարձավ տնօրեն, միևնույն էր, նա միշտ ժամանակ էր գտնում մեզ համար: Երբ մտնում էինք գրասենյակ, նա միշտ մեզ գրկում էր և ինչ- որ բանով հյուրասիրում: Խենթություններ շատ էինք անում
Ու նա  միշտ էլ ժամանակ էր գտնում մեզ հետ խենթություն  անելու:  Ցավոք ̀ նա դուրս է եկել մեր դպրոցից: Բայց շատ լավ է,  որ նա մեր դպրոցի մոտակայքում է ապրում, ու մենք նրան հաճախ ենք տեսնում: Ամեն անգամ նրան տեսնելիս գրկում եմ,  բարևում, ինքն էլ ինձ է գրկում, համբուրում և հարցնում մյուսների մասին: Երբեմն երկար ենք խոսում, ամեն ինչ պատմում եմ նրան, ու ամեն անգամ, երբ  նայում է  ինձ, ես զգում եմ, որ նա սիրում, կարոտում է մեզ,  հպարտանում  մեզանով և մեր ձեռքբերումներով

No comments:

Post a Comment