Friday, May 24, 2019

Փա՛րիզ, սպասիր մեզ...

Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կանգնած անհամբեր սպասում էինք, երբ պետք է ընկեր Աննան դեսպանա տնից դուրս գա: Մի քանի րոպե հետո ` դռների մոտ, երևաց ընկեր Աննան՝ երջանիկ դեմքով: Քիչ էր մնում ուրախությունից պարեր: Շուտով ուրախությանը միացանք նաև մենք ու մի քանի րոպե անց բոլորս ուրախ իրար էինք գրկում ու շնորհավորում: Չիմանալով ֆրանսերեն` մեծ հաճույքով եմ նստում ֆրանսերենի դասերին: Ամեն անգամ հետաքրքրությամբ փորձում եմ հասկանալ այսպես ասած ֆրանսերենի տրամաբանությունը:
Ֆրանսերենը արդեն գերել է ինձ, ու հնարավոր է հաջորդ օտար լեզուն ընտրեմ հենց ֆրանսերենը: Ամեն անգամ փորձում եմ նոր բան սովորել, որը ինձ պետք կգա Ֆրանսիայում։ Փորձում եմ հիշել և սովորել այն ամենը ինչ ընկեր Կարինեն սովորեցնում է: Արդեն սիրեցի մեր ֆրանսերենի դասերը: Ոչ միայն ես եմ նոր բան սովորում, այլև իմ իմացածն եմ սովորեցնում ընկեր Կարինեին։ Ընկեր Կարինեին նոր պարեր ենք սովորեցնում և ամրապնդում մեր իմացածը: Երբեք չեմ երազել Ֆրանսիա մեկնելու մասին, բայց երբ հնարավորություն կար, որոշեցի անպայման տեսնել Փարիզը: Երբ մտածում եմ որքան մարդու երազանք եմ կատարելու, ուրախությունից տեղս չեմ գտնում: Արդեն կապ ունեմ Ֆրանսիայում մեզ հյուրընկալողների հետ, ու ասեմ` շատ լավ մարդիկ են: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը:

Նախագիծը՝ այստեղ

No comments:

Post a Comment