Thursday, October 26, 2017

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորհին...

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորհին: Սիրում եմ այն տխրությունը, որը վերանում է ինձ տեսնելիս: Սիրում եմ նայել աչքերիդ ու տեսնել անիրականը: Զգալ այն` ինչ երբեք չեմ զգացել: Սիրում եմ ծիծաղիդ յուրանքաչուր նոտան: Սիրում եմ ամեն ինչ անել, միայն դու ժպտաս:
Սիրում եմ քո այն աննման ձայնը: Սիրում եմ այն ձայնը, որ ոչ մի այլ ձայնի հետ չեմ շփոթի: Սիրում եմ տեսնել այտերիդ գունային փոփոխությունները: Սիրում եմ քո նուրբ վարդագույն այտերը՝ երբ բռնում եմ ձեռքդ: Սիրում եմ քո մազերը: Սիրում եմ խաղալ դրանց հետ: Սիրում եմ ձեռքերդ: Սիրում եմ ձեռք տալ ձեռքերիդ երակներին, որոնք ասես դուրս «ցցված» լինեն, դրանք ինձ խելքահան են անում: Սիրում եմ հեռվից նայել քեզ ու մի պահ ինձ թեթև զգալ...: Սիրում եմ զգալ թե ինչպես ես ինձ նայում: Սիրում եմ հեռվից «որսալ» քո հայացքը: Սիրում եմ ուղակի նայել քեզ: Սիրում եմ...

No comments:

Post a Comment