Wednesday, April 19, 2017

Սննդային թունավորում. Առաջին օգնություն

Մեր առաջին օգնության դասից մենք անցանք սննդային թունավորումներ թեման։ Իմացանք, որ սննդային թունավորման պատճառ կարող է հանդիսանալ ինչպես տնային պայմաններում պատրաստված, պահածոյացված, այնպես էլ ժամկետանց, սխալ պայմաններում պահպանված սնունդը:
Մենք այս դասից սովորեցինք, որ սննդային թունավորում ստացած մարդու մոտ պետք է առաջին հերթին փսխում առաջացնել, շատ ջուր խմեցնելու միջոցով, իսկ հետո, եթե թունավորում ստացած մարդը լավ է՝ ապա բժիշկ կանչելու կարիք չկա։ Թունավորման առաջին նախանշաններից են, վատ ինքնազգացողությունը, ցավը որովայնի շրջանում և այլն, բայց եթե ուզում ենք հաստատ իմանալ սննդային թունավորում է, թե ոչ, ապա առաջին հաստատ ախտանիշը դա այն է, որ փսխումից հետո թունավորված մարդը թեթևության զգացում է ունենում։ Ինչպես նաև իամացանք, որ եթե մարդու աչքին ամեն ինչ երևում է երկու հատ, ապա այդ թունավորումը պահածոներից է, ավելի կոնկրետ բուտուլիզմի տոքսինից, այդ դեպքում պետք է նորից առաջացնել փսխում ու շտապ ահազանգել շտապ օգնություն։

No comments:

Post a Comment