Իմ
երազած Հայաստանը այն չէ ինչ հիմա է: Առաջին բանը, որ ուզում եմ հզոր Հայսատան ունենալն է: Երբ հզոր լինենք կունենանք զարգացած և տեխնոլոգիպես հարուստ երկիր: Կունենանք շատ աշխատատեղեր, հարուստ տնտեսություն, երկրի մասին հոգացող մարդիկ: Կարծում եմ ̀ այդ դեպքում արտագաղթը կվերանա: Ուզում եմ հզոր բանակ̀ ուժեղ ու
քաջ զինվորներով: Նրանք կլինեն մեր սահմանը պաշպանողները:
Thursday, September 22, 2016
Tuesday, September 20, 2016
Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին...
«Գիտեցեք, որ իմ կյանքի
ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց
լեզվին»:
Ինչ եք կարծում՝ ինչու
է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն: Երբևէ պատկերացրել եք,
որ մենք ̀ հայերս, դադարենք խոսել հայերեն: Երբեք այդ մասին չեմ մտածել, բայց հիմա
հանկարծ մտքովս անցավ: Հիմա ուրիշ հարց. լսե՞լ եք մի երկրի մասին, որը անկախ է, բայց
չի խոսում իր պետական լեզվով: Ես չեմ լսել, ուրեմն եթե մենք հայերեն չխոսեինք անկախ
չէինք լինի: Իմ լեզուն հայերենն է, իմ հայերենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է: Իսկ
գիտեք, որ հայերենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը: Ծիծաղելի է, երբ
մտածումը ես, որ դու ամեն օր խոսում ես այդ լեզվով, ու չես էլ մտածում, որ այն ուրիշների
համար այքան դժվար է: Հենց դրա համար ես երջանիկ եմ, որ տիրապետում եմ աշխարհի ամենադժվար,
բայց և ինձ համար ամենագեղեցիկ լեզվին:
Ինչ անկախ երկիր̀ առանց
սեփական դրոշի: Ու այդ դրոշի առանձնահատկությունն այն է, որ գույներից մեկը ծիրանագույնն
է. ոչ մի այլ պետության դրոշի վրա չկա այդ գույնը, երևի նրա համար, որ ուրիշ ոչ մի
պետություն ծիրան չունի: Կարճ ասած ̀ հպարտ եմ, որ հայ եմ, կրում եմ միակ դրոշը, որը
ունի ծիրանի գույն: Տոնդ շնորհավոր, իմ Անկախ Հայաստան:
Thursday, September 15, 2016
Մեր առաջին այցը Գյումրի որպես լրագրող
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաքի արտագնա կլոր սեղանի նախագծով այցելեցինք Գյումրու Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 ավագ դպրոց: Դպրոցը 75 տարվա պատմություն ունի, համագործակցում է Գերմանիայի և Ավստրիայի քույր դպրոցների հետ:Ունի կայք, որը, ճիշտ է, մեր կրթահամալիրի կայքի նման չի թարմացվում, բայց հրապարակվում են դպրոցի իրադարձությունները, իրենց բաց դասերը:
Մեզ մեծ ջերմությամբ դիմավորեցին, շատ բարձր տրամադրությամբ: Մենք նախ անցկացրեցինք մեդիադաս, որի ընթացքում ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, կայքը, մեր նախագծերը, ակումբները, մեր մասին ամեն ինչ: Գյումրեցի աշակերտներին հատկապես հետաքրքրեց մարզաձևերի լայն ընտրությունը, մեդիաուսուցումը, ընտրությամբ գործունեությունը, մեր գրադարանը: Նրանց շատ ոգևորեց «Բարձունքի նվաճում» նախագիծը:

Monday, September 12, 2016
Եռօրյա Սևան
Ամսի 9-11-ը մենք ̀ մի խումբ ճամբարասերներ, անցկացրինք Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում: Միսս Բուշի, ընկեր Մարալի և մի քանի վեցերով , երկու ութերով,երկու իններով և մեկ տասով հանգստանում էինք Սևանի ափին ̀ վրաններում: Խաղերով, խոսելով, ծիծաղելով, հայոց լեզվի ֆլեշմոբով, լողալով, բարձունք հաղթահարելով, և մեր շրջապատը մաքրելով, վիճելով (դե իհարկե ամեն ճամբարի ամենակարևոր մասից մեկը), հաշտվելով երեք անմոռանալի Սևանային օր անցկացրինք:
Ամեն ինչ նույնն էր մինչև ավտոբուս նստելը, տեղավորվելը.ինչպես միշտ առավոտյան պարապմունք, երգեր, պարեր և բարձր տրամադրություն: Առաջին դասից անմիջապես հետո շատ հարմար տեղավորվեցինք ավտոբուսում և ժպիտներով շարժվեցինք Գեղամա հրաշքին ընդառաջ: Ճանապարհը երկար էր ̀ գրեթե երկու ժամ, ու մի քիչ էլ ձանձրալի, բայց շատ սպասված: Երբ տեղ հասանք Սևանը ժպիտով մեզ ողջունեց, ու այնպես էր շողում այնպես, որ անընդհատ ուզում էիր նայել նրա փայլին ̀ գիշեր թե ցերեկ: Այնտեղ մեզ նաև երկու շուն դիմավորեցին ̀ Մաքսը, իսկ մյուսի անունը չեմ հիշում:

Wednesday, September 7, 2016
Աղասի Այվազյան «Եկեղեցի»
Ինձ համար Աղասի Այվազյանի
«Եկեղեցի» էսսեն ավելի շատ նման
է առակի: Երբ կարդացի այս տողերը̀ «Հավատացյալը
մոմ
էր
վառում`
իր
թշվառաքրտինք
հոգեկան
կուտակումները
ուղղելով
երկինք»,
«Մաթեմատիկոսը մոմ էր դնում
հավուր
պատշաճի`
ընկերոջ
կողքին լինելու համար»:
Այն սովորեցնում է ոչ թե մոմ վառել, այլ միշտ ընկերոջ, հարազատի և ընտանիքի կողքին լինել: Հոգևոր կապը նրա համար ամենակարևորն էր: Tuesday, May 17, 2016
Ամերիկյան կատակներ հայերենով
Two years after Tom and Elizabeth married, they went to live in a small flat in a big city. They were both quite young: Tom was twenty-six and Elizabeth was twenty-two. Tom worked in a bank, and Elizabeth worked in a big office.
Elizabeth always cooked the dinner when they got home, and when they had meat, Tom always cut it up when they sat down to eat. While Tom was cutting the meat up one evening, Elizabeth said to him, ‘When we were first married, Tom, you always gave me the bigger piece of meat when you cut it, and you kept the smaller one for yourself. Now you do the opposite: you give me the smaller piece and keep the bigger one for yourself. Why do you do that? Don’t you love me any more?’ Her husband laughed and answered, ‘Oh, no, Elizabeth. It isn’t that! It’s because you’ve learned to cook now!
Թարգմանություն.

Monday, May 2, 2016
Մայիսյան 11-րդ հավաք
Ես այս տարի շատ ձեռքբերումներ եմ ունեցել: Երբ համեմատում եմ այս և նախորդ
տարիները իրար հետ, հասկանում եմ,որ շատ բան եմ սովորել: Այս տարի ավելի շատ ստեղծագործական աշխատանքներ ունեմ,
որոնք թողարկել եմ իմ բլոգում: Իմ նյութերից մեկը տեղադրվել է նաև
«Լուսաստղ»
պատանեկան
ամսագրում:
Այս
տարին
ավելի ուրախ է
եղել: Տարվա սկզբում և վերջում գրական թատրոն
պատրաստեցինք:
Առաջին
թատրոնի ժամանակ դասարանից քչերը ասմունքեցին:
Subscribe to:
Posts (Atom)