«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաքի արտագնա կլոր սեղանի նախագծով այցելեցինք Գյումրու Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 ավագ դպրոց: Դպրոցը 75 տարվա պատմություն ունի, համագործակցում է Գերմանիայի և Ավստրիայի քույր դպրոցների հետ:Ունի կայք, որը, ճիշտ է, մեր կրթահամալիրի կայքի նման չի թարմացվում, բայց հրապարակվում են դպրոցի իրադարձությունները, իրենց բաց դասերը:
Մեզ մեծ ջերմությամբ դիմավորեցին, շատ բարձր տրամադրությամբ: Մենք նախ անցկացրեցինք մեդիադաս, որի ընթացքում ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, կայքը, մեր նախագծերը, ակումբները, մեր մասին ամեն ինչ: Գյումրեցի աշակերտներին հատկապես հետաքրքրեց մարզաձևերի լայն ընտրությունը, մեդիաուսուցումը, ընտրությամբ գործունեությունը, մեր գրադարանը: Նրանց շատ ոգևորեց «Բարձունքի նվաճում» նախագիծը:
Գյումրեցի դասավանդողներն ասացին, որ մեր կրթահամալիրից շատ բան ունեն սովորելու, իսկ տնօրեն Կարեն Դարբինյանն ասաց, որ տիար Բլեյանը մեր ժամանակի ամենամեծ մանկավարժն է, և բոլոր կրթական բարեփոխումների հիմքում տիար Բլեյանն է կանգնած:
Մեդիադասը շարունակեցինք համատեղ մեդիապարապմունքով՝ իրենց «փոքրիկ մարմարյա սրահում», ճիշտ է այն մեր մարմարյա սրահի համեմատ ավելի փոքր էր, բայց էլի լուսավոր էր, տրամադրող: Գյումրեցի աշակերտները ներկայացրեցին ելույթներ՝ պար, երգ:
Դպրոցը մեր կրթահամալիրից շատ էր տարբերվում՝ թե՛ շենքի կառուցվածքով, թե՛ երեխաներով և, իհարկե, ուսուցիչներով: Հիմնական տարբերությունը̀ շենքն էր. մեր նման երեք հարկ էր, բայց մեզ համար անսովոր էին պատերը, սյուները, միջանցքները: Ուսուցիչ- աշակերտ հարաբերություները նույնպես տարբեր էին, ավելի պաշտոնական: Շատ լավ էր, որ դպրոցի տնօրենը և ուսուցիչները նույնպես ուզում են, որ իրենց դպրոցը փոխվի: Նրանք անպայման կհամագործակցեն մե հետ և ասացին, որ կհետևեն մեր ուսումնական օրացույցին ու ըստ օրացույցի՝ անպայման մեզ հյուր կգան:
Գրեցին ̀ Նարե Մամիկոնյան, Շուշան Ադամյան

Երգեց կրթահամալիրի «Տիեզերք» խումբը: Նրանք մինչև ելույթը պատմեցին, որ իրենց խումբը ստեղծել են Երաժշտության լաբորատորիա ակումբի պարապմունքերի ժամանակ: Մենք կազմակերպեցինք համատեղ պարատուն-համերգ, պարեցինք մեր միասնական պարերը: Պարզվեց, որ հարգելի Ստեփանին այնտեղ էլ են ճանաչում, իսկ մեզ հետ պարող Արտյոմը նրա քրոջ մոտ է հաճախում պարի:
Հետո մեզ սպասվում էր գյումրեցիներին հատուկ շատ համեղ հյուրասիրություն: Իսկ երբ մեզ ուղեկցող գյումրեցի աշակերտների հետ գնում էինք քաղաքով զբոսնելու, ուսուցչուհիներից Լուսինե Իկիլիկյանն ասաց. «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իրական լուսատուների ֆաբրիկա է»:
Հետո մեզ սպասվում էր գյումրեցիներին հատուկ շատ համեղ հյուրասիրություն: Իսկ երբ մեզ ուղեկցող գյումրեցի աշակերտների հետ գնում էինք քաղաքով զբոսնելու, ուսուցչուհիներից Լուսինե Իկիլիկյանն ասաց. «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իրական լուսատուների ֆաբրիկա է»:
Դպրոցը մեր կրթահամալիրից շատ էր տարբերվում՝ թե՛ շենքի կառուցվածքով, թե՛ երեխաներով և, իհարկե, ուսուցիչներով: Հիմնական տարբերությունը̀ շենքն էր. մեր նման երեք հարկ էր, բայց մեզ համար անսովոր էին պատերը, սյուները, միջանցքները: Ուսուցիչ- աշակերտ հարաբերություները նույնպես տարբեր էին, ավելի պաշտոնական: Շատ լավ էր, որ դպրոցի տնօրենը և ուսուցիչները նույնպես ուզում են, որ իրենց դպրոցը փոխվի: Նրանք անպայման կհամագործակցեն մե հետ և ասացին, որ կհետևեն մեր ուսումնական օրացույցին ու ըստ օրացույցի՝ անպայման մեզ հյուր կգան:
Գրեցին ̀ Նարե Մամիկոնյան, Շուշան Ադամյան
No comments:
Post a Comment