«Գիտեցեք, որ իմ կյանքի
ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց
լեզվին»:
Ինչ եք կարծում՝ ինչու
է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն: Երբևէ պատկերացրել եք,
որ մենք ̀ հայերս, դադարենք խոսել հայերեն: Երբեք այդ մասին չեմ մտածել, բայց հիմա
հանկարծ մտքովս անցավ: Հիմա ուրիշ հարց. լսե՞լ եք մի երկրի մասին, որը անկախ է, բայց
չի խոսում իր պետական լեզվով: Ես չեմ լսել, ուրեմն եթե մենք հայերեն չխոսեինք անկախ
չէինք լինի: Իմ լեզուն հայերենն է, իմ հայերենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է: Իսկ
գիտեք, որ հայերենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը: Ծիծաղելի է, երբ
մտածումը ես, որ դու ամեն օր խոսում ես այդ լեզվով, ու չես էլ մտածում, որ այն ուրիշների
համար այքան դժվար է: Հենց դրա համար ես երջանիկ եմ, որ տիրապետում եմ աշխարհի ամենադժվար,
բայց և ինձ համար ամենագեղեցիկ լեզվին:
Ինչ անկախ երկիր̀ առանց
սեփական դրոշի: Ու այդ դրոշի առանձնահատկությունն այն է, որ գույներից մեկը ծիրանագույնն
է. ոչ մի այլ պետության դրոշի վրա չկա այդ գույնը, երևի նրա համար, որ ուրիշ ոչ մի
պետություն ծիրան չունի: Կարճ ասած ̀ հպարտ եմ, որ հայ եմ, կրում եմ միակ դրոշը, որը
ունի ծիրանի գույն: Տոնդ շնորհավոր, իմ Անկախ Հայաստան:
No comments:
Post a Comment