Monday, April 6, 2020

Կարանտինային անհատական ուսումնական պլան

Ողջույն: Ես էլ շատ մարդկանց պես հետևելով կարգին մնում եմ տանը: Միշտ տանը մնալը, իհարկե, ձանձրալի է, և այդ պատճառով փորձում եմ օրս հետաքրքիր անցկացնել: Առավոտյան մի փոքրիկ նախավարժանքը մի ամբողջ օրվա էներգիա է տալիս, դրանից հետո սկսվում են պարապունքները: Քանի որ պարապունքների հստակ ժամ չունեմ, չեմ կարող աշխատանքային ժամատախտակս հստակ ցույց տալ: Պարապունքների ժամերը հստակ չեն, բայց օրերը հստակ են: Շաբաթը սկսում եմ պատմության և անգլերենի պարապմունքներով, երեքշաբթին՝ հայոց լեզվով, չորեքշաբթի նորից՝ պատմություն և անգլերեն, հինգշաբթի՝ հայոց լեզու, ուրբաթ՝ հայոց լեզու և պատմություն, շաբաթ՝ անգլերեն: Երբ վերջացնում եմ անգլերենս (այն հիմնականում լինում է առավոտյան), ամբողջ օրս համարում եմ ազատ: Իսկ ազատ օր նշանակում է՝ գիրք կարդալ, ֆիլմ դիտել, ինքնակրթվել, վերջացնել կուտակված աշխատանքները: Փորձում եմ օրվա մեջ ոչ մի րոպե անիմաստ չկորցնել: Իհարկե, դա միշտ չէ, որ ստացվում է:
Չէ՞ որ հեռախոսը ձեռքդ վերցնելուց հետո, երբեմն չես ուզում այն վայր դնել, և այդպես գլորվում, կորում են սկզբից մի քանի րոպե, հետո ժամեր, և այդպես մինչև հասկանում ես՝ ինչքան բան կարող էիր անել այդ ընթացքում: Իսկ կիրակի օրը անում եմ պատմության և անգլերենի պարապմունքների հանձնարարությունները, հաճախ նաև՝ հայոց լեզվինը: Երբ ամեն ինչ վերջացնում եմ, սկսում է օրվա իմ ամենասիրելի հատվածը ՝ ինքնակրթությունը: Մի քանի օր առաջ ավարտեցի  գրադարանից վերցրած գրքի ընթերցումը ու անգիրք մնացի: Այստեղ էլ օգնության հասավ մեր փոքրիկ գրադարանը: Գրադարանը մեծ չէ, քիչ գրքեր կան, բայց շատ հետաքրիր են, կարդալու արժանի: Այս պահին կարդում եմ պատմական գրքերը: Մինչև կարանտինի ավարտը, հույս ունեմ, կհասցնեմ մի մասը կարդալ: Այսքանն էր իմ առօրյան:

No comments:

Post a Comment