Saturday, March 9, 2019

Մի քանի տող «Ակներից»


«Ակներ» ազգային երգ ու պարի նախագծային ակումբը «Անակլիայի ապագա ճամբարի» արդյունքն է: Երբ Վրաստանում էինք, որոշեցինք երգ ու պարի խումբ ստեղծել, նախագծեր իրականացնել: Այդ ամենինց շատ ոգևորված՝ ուսումնական տարին սկսվելուց անմիջապես հետո, արեցինք առաջին փորձը: Անցել է արդեն ութ ամիս, բայց ամեն փորձին գնում եմ նույն ոգևորությամբ:
Այս ութ ամիսների ընթացքում շատ բան է փոխվել, բայց ամեն փոփոխություն մենք սիրով ենք հաղթահարում: Կարելի է ասել արդեն կայացած խումբ ենք: Ամեն անգամ նոր երգեր ու պարեր ենք սովորում, որոնք մեր դպրոցում դեռ չեն ներկայացվել: Պարերի մեծ մասը առայժմ միայն «Ակունք» և «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթներն են կատարում: Մարտի 8՝ ոչ աշխատանքային օրը, մեզ համար հերթական փորձի օր էր: Պարեցինք, երգեցինք, վերջում էլ օգտվեցինք ընկեր Աննայի հյուրասիրությունից: Չմոռանցանք նաև ուղիղ եթերով շնորհավորել բոլոր մայրիկներին: Հաջորդ օրը նույնպես փորձի էինք: Պարեցինք, մի լավ փորձ արեցինք, հոգնեցինք ու ուժասպառ գնացինք տուն:

No comments:

Post a Comment