Friday, March 25, 2016

Առօրյան գրադարանում

 Միջին դպրոցը ակտիվացել է այս գործում: Տարբեր խմբեր գալիս-գնում են, աշխատում են ̀ հաճույք ստանում: Այս անգամ մենք կպատմենք, մեր աշխատանքի մասին:
Այսօր առովոտյան մենք եկանք դպրոց: Սովորական առօրյա, ոչ -մի արտոսովոր բան չէ՞: Բայց շուտով ներս է մտնում ընկեր Մարգարիտը և հայտնում, որ երկու աղջիկ պետք է գնան տիկին Նոնա և Տիկին Մարիին օգնելու:
Ես և Արփին ոտքի կանգնեցինք և ճանապարհը ուղղեցինք դեպի ̀ գրադարան: Մեզ ասացին, ինչ պետք է անել և այս անգամ մեր ուղությունը դեպի գրապահոց էր: Մենք առանձնացրեցինք մի քանի գրքեր և արեցինք այն գործերը, որը մեզ տրվեց տիկին Նոնա և տիկին Մարիի կողմից: Մեզ այնտեղ շատ հաճելի էր, գրքերի հոտը փչում էր դեմքիս և դա իդեպ շատ հաճելի էր: Խորհուրդ կտանք դուք էլ գաք ու աշխատեք միասին կամ առանձին: Ձեզ այստեղ չեն ստիպում և ամեն ինչ շատ հավես էր:

No comments:

Post a Comment