Tuesday, January 30, 2018

Ժպիտ...

Մեծ վարպետը երջանիկ մարդ էր: Նրա դեմքից ժպիտը չէր պակասում: Նույնիսկ հիմա երբ նա մահանում էր: Թվում էր թե ուրախությամբ էր դիմավորում մահը: Նրա շուրջը նստած աշակերտներից մեկը հարցրեց, թե ինչպես է նա ժպտում այն ժամանակ երբ մահանում է: Վարպետը ժպաց և պատասխանեց.

- Շատ տարիններ առաջ ես եկա իմ վարպետի մոտ: Ես տասնյոթամյա տղա էի, իսկ վարպետը՝ յոթանասուն, բայց նա ուրախ էր և ժպտում էր: Երբ հարցրի թե ինչպես նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իր մեջ ազատ ընտրության հնարավորություն ունի: Ամեն անգամ, աչքս բացելուց մտածում եմ ինչ օր է այսօր ՝ երանություն թ՞ե տառապանք և ես չի գիտես ինչու ամեն անգամ ընտրում եմ երանությունը: Դա իմ կարծիքով բնական է:»

No comments:

Post a Comment