Բոլորը ինչ-որ բանից վախենում են և դա սովորական բան է: Բոլորի
հոգում ապրում են առնետներ: Առնետները՝ վախերն
են: Այն վախերը, որոնք քեզ կրծում են ներսից: Որոշները այդ առնետներին քշում են, իսկ
որոշները թույլ են տալիս կրծել իրենց հոգին:
Որոշները վերացում են իրենց վախերը, իսկ
ոմանք էլ՝ բազմացնում: Եթե վախին չհաղթես,
այն կարող է ուտել հոգիդ ու քեզ իր ստրուկը դարձնել: Մարդ առանց վախի, ասես կիսատ լինի,
բայց չպետք է տրվել վախերին: Վախերը թույլ չեն տալիս կյանքը վայելել այնպես՝ ինչպես կա: Ինչքան արագ ազատվես վախերից, այնքան
ավելի լուսավոր և գեղեցիկ կլինի կյանքդ:
No comments:
Post a Comment