Monday, February 5, 2018

Հոգեբանական խառնվածքի չորս տիպերը

Մելանխոլիա: Մելանխոլիան սեփական ես-ի հանդեպ բարոյական հակակրանքն է, որ մինչև մյուս թերությունների ի հայտ գալը դուրս է գալիս առաջին պլան, հաշմանդամությունը, այլանդակությունը, թուլությունը, սոցիալական անհասավարությունը շատ հազվադեպ են հանդես գալիս նրա ինքնարժեզրկման օբյեկտի դերում, միայն աղքատացումն է, որ նշանակալի տեղ է զբաղեցնում հիվանդի վախերի և պնդումների շարքում։


Սագվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր ունեն բարձր ակտիվություն և ռեակտիվություն և այդ երկու հատկությունները հավասար են: Սանգվինիկն ունի արտահայտված դիմախաղեր և ակտիվ շարժումներ: Նրանք շատ եռանդուն են, աշխատասեր և չի կորցնում հավասարակշռությունը նույնիսկ դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել զգացմունքները, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Հաշվի չի առնում ուրիշների կարծիքները, միշտ ցանկանում է ինքնուրույն լինել: Սանգվինիկը շատ հեշտ է շփվում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այդպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը ճկուն է, մտավոր կարողությունները՝ բարձր: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկները կարող են լինել հրաշալի հրամանատարներ:

Խոլերիկ: Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի որոշ  տարբերություններ: Խոլերիկները նույնպես ակտիվ են, սակայն դժվար են զսպում զգացմունքները: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունություն՝ թույլ: Բայց համառ է և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկները հավասարակշռված չեն, նրանց տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն:

Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ են և հավասարակշռված: Նրանց դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ են: Դեմքի արտահայտությունները այնքան էլ հարուստ չԷ: Ֆլեգմատիկները շատ դժվար են անցնում նոր գործերի: Նրանք սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրավիճակներում դժվարությամբ է կայացնում որոշումներ: Ֆլեգմատիկները օժտված են մեծ համբերատարությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նրանք շատ դժվար են շփվում անծանոթ մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությանը` ֆլեգմատիկները հաճախ հետաձգում են առաջնային գործերը առանց որևէ պատճառի: Ֆլեգմատիկները անփոխարինելի են մեծ համբերություն պահանջող գործողություններում, օրինակ, արտակարգ դիպուկահարներ են:

No comments:

Post a Comment