
Նախագծի մեկնարկը տրվեց հետամանորյա տրամադրության հետ համահունչ մի կերակրատեսակով, որն է` հայկական տարեհացը: Հին ավանդույթ կա, որ թխվածքի մեջ դնում են մի փոքրիկ ու տափակ իր: Ասում են, եթե այդ կոպեկը քեզ ընկնի, ուրեմն տարին քեզ համար հաջողակ կլինի, իսկ եթե դանակը դեմ է առնում կոպեկին՝ անհաջողություն է լինելու: Արեցինք նաև սա, և խմորի հետ խառնեցինք մի մանրադրամ: Երբ տարեհացը պատրաստ էր հյուրասիրեցինք նաև ընկեր Մարթային, ընկեր Լիլիթին ու ընկեր Լուսինեին: Տարին հաջողակ դարձավ ընկեր Ջուլիի համար: Տարեգաթան պատրաստեցինք սիրով և սիրով էլ համտեսեցինք` թեյախմությամբ: Կարծում եմ, բոլորին դուր եկավ, այն իսկապես համեղ էր:
Սիրով
ձեզ կներկայացնեմ տարեհացի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը.
5 բ. ալյուր
1 բ. ձեթ
1 բ. տաք ջուր
1 բ. շաքարավազ
1 թ. գ. սոդա
1 ճ.գ. քացախ
1 բ. մանրացված ընկուզեղեն (ընկույզ, նուշ, կաղին, ծիրանակուտ)
½ բ. չամիչ
կանեփ
կամ քունջութ՝ վրան ցանելու համար
Ալյուրին խառնել շաքարավազն ու սոդան. վրան լցնել ձեթը, քացախն ու ջուրը և շաղել: Խառնել մանրացված ընկուզեղենն ու չամիչը, տեղադրել ալյուրոտած ջեռոցի ամանում, մեջը խրել պայմանական միջինքը, վրան ջուր քսել, ցանել սերմերը և
թխել միջին ջերմաստիճանով ջեռոցում` 35 – 40 րոպե:
Բարի ախորժակ:
No comments:
Post a Comment