Ես չեմ ուզում պատմել
իմ սիրել կամ չսիրելի ուսուցիչների մասին, պատմելու եմ իմ առաջին ուսուսչուհու ̀ իմ ընկեր Լուսինեի, կամ ինչպես բոլորը գիտեն ̀ Լուսինե Փաշայանի մասին: Նա ոչ միայն մեր
ուսուսչուհին էր, այլև մեր դպրոցի ̀ Նոր դպրոցի տնօրենը: Հիշում եմ, երբ նա դարձավ տնօրեն, միևնույն էր, նա միշտ ժամանակ էր գտնում մեզ համար:
Երբ մտնում էինք գրասենյակ, նա միշտ մեզ գրկում էր և ինչ- որ բանով
հյուրասիրում: Խենթություններ շատ
էինք անում:
Sunday, September 25, 2016
Thursday, September 22, 2016
Իմ երազած Հայաստանը...
Իմ
երազած Հայաստանը այն չէ ինչ հիմա է: Առաջին բանը, որ ուզում եմ հզոր Հայսատան ունենալն է: Երբ հզոր լինենք կունենանք զարգացած և տեխնոլոգիպես հարուստ երկիր: Կունենանք շատ աշխատատեղեր, հարուստ տնտեսություն, երկրի մասին հոգացող մարդիկ: Կարծում եմ ̀ այդ դեպքում արտագաղթը կվերանա: Ուզում եմ հզոր բանակ̀ ուժեղ ու
քաջ զինվորներով: Նրանք կլինեն մեր սահմանը պաշպանողները:
Tuesday, September 20, 2016
Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին...
«Գիտեցեք, որ իմ կյանքի
ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց
լեզվին»:
Ինչ եք կարծում՝ ինչու
է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն: Երբևէ պատկերացրել եք,
որ մենք ̀ հայերս, դադարենք խոսել հայերեն: Երբեք այդ մասին չեմ մտածել, բայց հիմա
հանկարծ մտքովս անցավ: Հիմա ուրիշ հարց. լսե՞լ եք մի երկրի մասին, որը անկախ է, բայց
չի խոսում իր պետական լեզվով: Ես չեմ լսել, ուրեմն եթե մենք հայերեն չխոսեինք անկախ
չէինք լինի: Իմ լեզուն հայերենն է, իմ հայերենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է: Իսկ
գիտեք, որ հայերենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը: Ծիծաղելի է, երբ
մտածումը ես, որ դու ամեն օր խոսում ես այդ լեզվով, ու չես էլ մտածում, որ այն ուրիշների
համար այքան դժվար է: Հենց դրա համար ես երջանիկ եմ, որ տիրապետում եմ աշխարհի ամենադժվար,
բայց և ինձ համար ամենագեղեցիկ լեզվին:
Ինչ անկախ երկիր̀ առանց
սեփական դրոշի: Ու այդ դրոշի առանձնահատկությունն այն է, որ գույներից մեկը ծիրանագույնն
է. ոչ մի այլ պետության դրոշի վրա չկա այդ գույնը, երևի նրա համար, որ ուրիշ ոչ մի
պետություն ծիրան չունի: Կարճ ասած ̀ հպարտ եմ, որ հայ եմ, կրում եմ միակ դրոշը, որը
ունի ծիրանի գույն: Տոնդ շնորհավոր, իմ Անկախ Հայաստան:
Thursday, September 15, 2016
Մեր առաջին այցը Գյումրի որպես լրագրող
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաքի արտագնա կլոր սեղանի նախագծով այցելեցինք Գյումրու Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 ավագ դպրոց: Դպրոցը 75 տարվա պատմություն ունի, համագործակցում է Գերմանիայի և Ավստրիայի քույր դպրոցների հետ:Ունի կայք, որը, ճիշտ է, մեր կրթահամալիրի կայքի նման չի թարմացվում, բայց հրապարակվում են դպրոցի իրադարձությունները, իրենց բաց դասերը:
Մեզ մեծ ջերմությամբ դիմավորեցին, շատ բարձր տրամադրությամբ: Մենք նախ անցկացրեցինք մեդիադաս, որի ընթացքում ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, կայքը, մեր նախագծերը, ակումբները, մեր մասին ամեն ինչ: Գյումրեցի աշակերտներին հատկապես հետաքրքրեց մարզաձևերի լայն ընտրությունը, մեդիաուսուցումը, ընտրությամբ գործունեությունը, մեր գրադարանը: Նրանց շատ ոգևորեց «Բարձունքի նվաճում» նախագիծը:

Monday, September 12, 2016
Եռօրյա Սևան
Ամսի 9-11-ը մենք ̀ մի խումբ ճամբարասերներ, անցկացրինք Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում: Միսս Բուշի, ընկեր Մարալի և մի քանի վեցերով , երկու ութերով,երկու իններով և մեկ տասով հանգստանում էինք Սևանի ափին ̀ վրաններում: Խաղերով, խոսելով, ծիծաղելով, հայոց լեզվի ֆլեշմոբով, լողալով, բարձունք հաղթահարելով, և մեր շրջապատը մաքրելով, վիճելով (դե իհարկե ամեն ճամբարի ամենակարևոր մասից մեկը), հաշտվելով երեք անմոռանալի Սևանային օր անցկացրինք:
Ամեն ինչ նույնն էր մինչև ավտոբուս նստելը, տեղավորվելը.ինչպես միշտ առավոտյան պարապմունք, երգեր, պարեր և բարձր տրամադրություն: Առաջին դասից անմիջապես հետո շատ հարմար տեղավորվեցինք ավտոբուսում և ժպիտներով շարժվեցինք Գեղամա հրաշքին ընդառաջ: Ճանապարհը երկար էր ̀ գրեթե երկու ժամ, ու մի քիչ էլ ձանձրալի, բայց շատ սպասված: Երբ տեղ հասանք Սևանը ժպիտով մեզ ողջունեց, ու այնպես էր շողում այնպես, որ անընդհատ ուզում էիր նայել նրա փայլին ̀ գիշեր թե ցերեկ: Այնտեղ մեզ նաև երկու շուն դիմավորեցին ̀ Մաքսը, իսկ մյուսի անունը չեմ հիշում:

Wednesday, September 7, 2016
Աղասի Այվազյան «Եկեղեցի»
Ինձ համար Աղասի Այվազյանի
«Եկեղեցի» էսսեն ավելի շատ նման
է առակի: Երբ կարդացի այս տողերը̀ «Հավատացյալը
մոմ
էր
վառում`
իր
թշվառաքրտինք
հոգեկան
կուտակումները
ուղղելով
երկինք»,
«Մաթեմատիկոսը մոմ էր դնում
հավուր
պատշաճի`
ընկերոջ
կողքին լինելու համար»:
Այն սովորեցնում է ոչ թե մոմ վառել, այլ միշտ ընկերոջ, հարազատի և ընտանիքի կողքին լինել: Հոգևոր կապը նրա համար ամենակարևորն էր:
Subscribe to:
Posts (Atom)