9-րդ դաս. Ամփոփիչ թեստ-3
Թեմաներ` «Հալոգեններ», «Թթվածին», «Ջրածին» -1-
Յուրաքանչյուր առաջադրանքը 0.5 միավոր է
- Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
2. Սովորական պայմաններում ո՞ր շարքի բոլոր նյութերն են գազեր.
1) կալիումի ֆտորիդ, յոդ, ջուր
2) կերակրի աղ, սոդա, կավիճ
3) քլոր, ածխաթթու գազ, թթվածին
4) կարմիր ֆոսֆոր, օզոն, բրոմ




