Մագնիսական երևույթները, ինչպես և էլեկտրական
երևույթները,
մարդկության
հայտնի
էին
դեռ
շատ
վաղ
ժամանակներից:
Մ.
թ.
ա.
VI դարում
արդեն
գիտեին
երկաթե
իրերը
դեպի
իրեն
ձգող
հանքատեսակի
մասին,
որին
անվանում
էին
«չու-շի», այսինքն՝
սիրող
քար:
Հետագայում
այն
անվանեցին
բնական
մագնիս,
քանի
որ
երկաթաքարի
մեծ
քանակներ
հայտնաբերվեցին
Փոքր
Ասիայի
Մագնեսիա
քաղաքի
շրջակայքում:
Մագնիս
նշանակում
է
«Մագնեսիայից
բերված
քար»:
Ուսումնասիրելով
բնական
մագնիսները
մարդիկ
ծանոթացան
մարմինների
մագնիսական
հատկությունների
և
մագնիսական
երևույթների
հետ:Այժմ հայտնի
է,
որ
բնական
մագնիսները
մագնիսական
երկաթաքարի՝
մագնետիտի
կտորներ
են,
որը
կազմված
է
FeO-ից։Սակայն
մագնետիտն
ուժեղ
մագնիսական
հատկություն՝
այսինքն
երկաթե
իրերը
դեպի
իրենց
ձգելու
հատկություն
չունի։
Զգալիորեն
ուժեղ
մագնիսական
հատկությամբ
արհեստական
մագնիսներ
ներկայումս
ստանում
են
երկաթի,
նիկելի
և
կոբալտի
համաձուլվածքից:Արհեստական
մագնիսներին
հատուկ
ձև
են
տալիս
և
հաճախ
ներկում
երկու
գույնով:Լինում
են
ձողաձև,
պայտաձև,
ուղղանկյունաձև,
օղակաձև
և
այլ
մագնիսներ:
Իրենց
մագնիսական
հատկությունները
երկար
ժամանակ
անփոփոխ
պահպանող
մագնիսներին
անվանւմ
են
հաստատուն
մագնիսներ:
Նրանք
կարող
են
լինել
թե՛
բնական,
և
թե՛
արհեստական:
Հաստատուն
մագնիսները
ձգում
են
երկաթ
կամ
երկաթի
համաձուլվածք
պարունակող
մարմինները
և
չեն
ձգում
փայտից,
ապակուց,
գունավոր
մետաղներից
և
այլ
նյութերից
պատրաստված
առարկաները: Մագնիսները ունակ են մագնիսացնելու մոտակա կամ իրենց
հպվող
երկաթե
առարկաներ:
Այդ
առարկաների
մագնիսական
հատկությունները
ժամանակավոր
են
և
մագնիսացման
աղբյուրը
վերացնելիս,
որոշ
ժամանակ
անց,
անհետանում
են:
Հատատուն
մագնիսի
հատկությունները
նրա
տարբեր
մասերում
նույնը
չեն:Փորձը
ցույց
է
տալիս,
որ
առավել
ուժեղ
մագնիսական
հատկություն
է
հայտնաբերվում
մագնիսի
ծայրերին,
իսկ
կենտրոնում
մագնիսը
գրեթե
չի
ձգում
երկաթե
իրերը:Օրինակ՝
եթե
մագնիսը
հպենք
երկաթի
հատույթին
և
հեռացնենք,
ապա
կնկատենք,
որ
նա
հիմնականում
կպչում
է
մագնիսի
ծայրերին:
Մագնիսի
այն
տեղամասերը,
որտեղ
մագնիսական
ազդեցությունն
առավելագույնն
է,
կոչվում
են
մագնիսի
բևեռներ:
Յուրաքանչյուր
մագնիս
ունի
2 բևեռ:
Համապատասխանաբար՝
S հարավային
և
N հյուսիսային:
Նույն
նշանները
և
անվանումները
գործածվում
են
նաև
ցանկացած
ուրիշ
մագնիսի
մագնիսական
բևեռները
նշելու
համար:
Փորձերը
ցույց
են
տալիս,
որ
մագնիսները
փոխազդում
են
միմյանց
հետ,
ընդ
որում
մագնիսի
տարանուն
բևեռները
իրար
ձգում
են,
իսկ
նույնանուն
բևեռները
վանում:
Փոխազդեցությունն
իրականացվում
է
մագնիսի
կողմից
ստեղծվող
հատուկ
դաշտով,
որին
անվանում
են
մագնիսական
դաշտ:
Մագնիսական
դաշտ
կարելի
է
հայտնաբերել
փորձով,
մագնիսական
սլաք
տեղադրելով,
որի
վրա
մագնիսական
դաշտի
կողմից
ազդող
ուժը
կպտտեցնի
և
կկողմնորոշի
նրան:Մագնիսների,
ինչպես
նաև
մագնիսի
և
երկաթի
փոխազդեցությունը
իրականցվում
է
մագնիսական
դաշտի
միջոցով:
Հայտնի
է,
որ
երկաթի
կտորը
միշտ
ձգվում
է
մագնիսի
կողմից՝
նշանակում
է,
որ
մագնիսին
մոտեցնելիս
այն
մագնիսանում
է
այնպես,
որ
մագնիսին
մոտ
մասում
առաջանում
է
հակառակ
բևեռը:
Ամենամեծ
մագնիսը
երկիր
մոլորակն
է,
այն
ունի
իր
մագնիսական
բևեռները,
իր
շուրջը
ստեղծում
է
մագնիսական
դաշտ
և
փոխազդում
է
մագնիսական
սլաքի
հետ:
Հսկայական
է
Երկրի
մագնիսական
դաշտի
պաշտպանական
դերը
Երկրագնդի
մթնոլորտի,
նրա
վրա
գտնվող
բուսական,
կենդանական
աշխարհի
և
մարդու
համար:
Արեգակից
դեպի
Երկիր
շարժվող
մասնիկների՝
էլեկտրոնների
և
պրոտոնների
հոսքը,
հանդիպելով
Երկրի
մագնիսական
դաշտին,
փոխազդում
է
նրա
հետ
և
արդյունքում
հավաքվում
է
մագնիսական
բևեռներում,
առաջացնելով
հյուսիափայլի
կամ
բևեռափայլի
երևույթը:
Հյուսիսափայլի
երևույթն
ավելի
ինտենսիվ
է
դիտվում
Արեգակի
ակտիվացման
ժամանակ,
երբ
մեծանում
է
լիցքավորված
մասնիկների
հոսքը:Նարե Մամիկոնյան և Շուշան Ադամյան
No comments:
Post a Comment