Wednesday, February 15, 2017

Վահան Տերյան. Տխրություն


Սահուն  քայլերով աննշմար  քնքուշ մութի թեւ
Մի ստվեր անցավ ծաղիկ  ու կանաչ մեղմիվ շոյելով
Իրիկնաժամին  թփերն օրօրող հովի պես թեթեւ
Մի ուրու անցավ  մի գունատ աղջիկ ճերմակ շորերով:
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին
Եվ ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին:


Տերյանը տխրությունը նմանեցնում է մի աղջկա: Աղջիկ̀  ով սպիտակ հագուստ է կրում, և իր քնքուշ խոսքերով պարուրում է քեզ: Նա իր հոգին նմանեցնում է ամայի դաշտի. Դաշտ որտեղ ոչինչ չկա. Աղջիկը իր խոսքերով լցնում է Տերյանի հոգին տխրությամբ: Բանաստեղծությունը տխրության մասին է. Տխրություն, որը  գրկում է, պարուրում քեզ ու բաց չի թողնում: Նրա քնքուշ,  դյութիչ ձայնը այնքան քաղցր և այնքան մեղմ է, որ սուրբ շշուկով է լցնում քեզ: Նրա խոսքերը, որպես սփոփանք, որպես մթության ծաղիկներ ̀ լցնում են հոգիդ և միշտ ապրում այնտեղ: Ու հենց այդ ծաղիկներն են, որոնք լսելի են դարձնում աղջկա մեղմ ձայնը:

No comments:

Post a Comment