Saturday, October 6, 2018

Հարկային քաղաքականությունը Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի կողմից գրաված երկրների նկատմամբ


Օսմանյան թուրքիա և Իրանի միջև ստեղծվեց խաղաղություն: Այդ խաղաղությունը նպաստում էր երկու երկրների տնտեսական վերելքին և առևտրական հարաբերությունոնների զարգացմանը: XVII վերջի քարորդում Իրանում առաջացավ ապրաքա- փողային  հարաբերությունների զարգացման բացասական կողմերը: Հարկերը ավելի ու ավելի էին ծանրանում: Հարկերը վճարում էին թե հարուստները թե աղքատները: XVII դարի կեսին յուրքանչուր տղամարդուց մեկ մսխալ ոսկի էր գանձնվում: Նույն դարի 30-ական թվականներին Օլեարին գլխահարկի չափը փոխվում է, դառնում գերմանական 2 ռայխսթալեր: 1666թ. Գլխահարկի գանձումը Ագուլիսում կապալով է տրվում, մարդագլուխը 12.5 աբասի հաշվով: Օլեարիից հետո 30 տարիների ընթացքում գլխահարկի չափը բարձրացել է: Գլխահարկը կախվածության մեջ էր գցում չքավորին փողատերից: 60-70 ական թվականերին կարիքավորները ստիպված էին լինում գրավ դնել իրենց ունեցվածքը վաշխառուների մոտ կամ մշակել նրանց այգիները: Օսմանյան Թուրքիաում բոլոր հարկերը բաժանվում էին երկու խմբի: Հարկեր, որոնք հիմնվում էին շարիաթի վրա և հարկեր, որոնք հիմնվում էին սովորույթի վրա:
Առաջին խմբի մեջ մտնում են աշար կամ ուշր, խարաջ և ջիզին հարկերը: Այս շարիաթական հարկերի հիման վրա տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր տեղերում նշանակել ու գանձելեն բազմաթիվ ու բազմապիսի հարկեր: Գոյություն ունեին ֆեոդալական ռենտայի բոլոր երեք ձևերը՝ աշխատավճար, բնավճար, դրամավճար: Այս բոլորից ամնեատարածվածը բնավճարն էր, որի մեջ մտնում էին ուշրը կամ աշարը, խարաջը, բահրան և սալարին: Ուշրը կամ աշարը թուրքերի մոտ նշանակում էր պետության կամ ֆեոդալ-կալվածատերի օգտին մուսուլման ռայաթից վերցված բնատուրքը, բերքի 1/10 չափով: Ուշրը գանձել են ոչ միայն մուսուլման ռայաթներից, այլ նաև ոչ- մուսուլմաններից: Խարաջը ոչ- մուսուլման բնակչությունից գանձվող հիմնական հարկն էր: Բահրա նշանակում է մաս, բաժին: Այսպես էր կոչվում հողային ռենտան, որը վճարում էին գյուղացին կալվածատեր- ֆեոդալին կամ պետությանը՝ տարեկան բերքի 1/5-1/3-ի չափով: Սալարին- սալաալըկ՝ պարսկերեն նշանակում է առաջնորդ, հրամանատար: Այդպես էին կոչվում այն հարկը, որը գանձվում էր գյուղացիությունից պետական պաշտոնյաների օգտին: Ծար հարկ էր Արևմտայն Հայաստանի բնակչության հարերը: Ջիզյա՝ գլխահարկ էին պահանջում ոչ միայն տեղի բնակիչներից, այլև տվյալ վայրից հեռացածներից և մահացածների հաշվով, եթե նրանց անունները դեևս չին հանվել հարկացուցակից: Մինչև XVI դարի վերջը ջիզյաի չափը եղել է 25-ից մինչև 70 ակչե: XVII դարի սկզբին այ հասել է 250-300 ակչեի: Եթե պետութունը դրամի կարիք ունենար ջիզյան կրկնապատկվում էր: XVI-XVII դարերում ոչ-մուսուլմանների համար գլխահարկ էր նաև իսփենջը, որը գանձվում էր բոլոր գյուղացիներից, անկախ նրանից նրանք հող մշակում են թե ոչ: Բոլոր հարկերից առաջատարը հենց իսփենջն էր: XVI դարի վերջում ավելացան թեքյալիֆ- ի դիվանիյե՝ պետական պարտավորություներ կամ թեքյալիֆ-ի շակկ՝ արտակարգ հարկեր կոչվող տուրքերը: Պատերազմի ժամանակ գանձնվում էր ևս մեկ հարկ՝ իմդադ-ի սեֆերինե, օգնություն արշավանքի կարիքների համար: Կային նաև իմդադ-ի ջիհադիե՝ օգնություն սրբազան պատերազմի համար, բեդել-ի նուզուլ՝ իջևանելու փոխարեն և այլ հարկեր, որնց չափերը սահմանված չէին: Կախված էին ֆեոդալների ու պետական պաշտոնյաների կամայականություններից: Արևմտյան Հայաստնում տարածված էր պահակային աշխատանքը՝ ֆեոդալի օգտին: Ռուսմ-ի ըրգադինեն Էրգանի քաղաքի Կանուննամեի մեջ անվանվում ռեսմ-ի մուշակ (գյուղացու, մշակի հարկ), Ռեսմ-ի մուշակը տարկան վեց օր անվձար աշխատում էր ֆեոդալի մոտ: Պատերազմի ժամանակ բնակչությունը ստիպված աշխատում էր բերդերի, ճանապարհների, շինարարության կամ վերանորոգման վրա: Բոլոր հարկերը գյուղացիներին հասցնում էին աղքատության: Դրամով գանձվող հարկեր էին՝ ռեսմ-ի բաղ (հարկ այգու համար), ռեսմ-ի բոստան (հարկ բանջարանոցի համար), ռեսմ-ի կովան կամ ռեսմ-ի կուվվերև (հարկ մեղվածության համար), ռեսմ-ի աղնեմ (հարկ ոչխարաբուծության համար), ռեսմ-ի արուս (հարկ ամուսնության համար) հարկերը: Գյուղացիներից գանձված հարկերի քանակը այնքան շատ էր, որ դրանց <<բռնությունների շարան>> են անվանել: Հարկեր վերցնում էին նայև առևտրով զբաղվողներից: Դրանք էին բաջ (մաքս), բաջ-ի բազար (շուկայական հարկ), թամղա-ի սիյահ (սև կնիք), բաջ-ի րուղուրգ (մեջ բաջ՝ տարանցիկ առևտրից գանձվող հարկ), ռեսմի-ի իհտիսար (հաշվառուի օգտին հանձնվող հարկ) և այլն:


No comments:

Post a Comment