Thursday, October 4, 2018

Ինչպես են տեսնում աշխարհը դալտոնիկները

Երբև է մտածել եք՝ ինչպես են տեսնում աշխարհը մարդիկ, որոնք չեն կարողանում տարբերել գույները, ինչպես մեզանից շատերը: Այս նյութը ձեզ կօգնի այդ մասին պատկերացում կազմելու: Չնայած անվանը՝ գունակուրություն չի նշանակում, թե այդ արատով տառապող մարդիկ ամեն ինչ տեսնում են սև ու սպիտակ: Իրականում 99 տոկոսը տեսնում է գույները, այնպես որ ավելի ճիշտ կլինի ասել «գունային տեսողության սղաճ»: Համաձայն color-blindness.com կայքի տեղեկությունների կանանց 0,5% (այսինքն 1200-ից) և տղամարդկանց 8% (1-ից 12) տառապում են դալտոնիզմի այս կամ այն տեսակով:


Նորմալ տեսողություն

Այսպես են տեսնում նորմալ տեսողությամբ մարդիկ:







Դեյտերանոպիա

Գունակուրության ամենատարածված տեսակն է: Դեյտերանոպիայով տառապում են 4,63% տղամարդիկ և 0,36% կանայք: Շատերը չեն էլ հասկանում: Ուղակի նրանք գույները տեսնում են մռայլ, մանավանդ կարմիրը և կանաչը:




Պրոտանոպիա

Պրոտանոպիաով տառապող մարդիկ կարմիր և կանաչ գույները շատ թույլ են տեսնում, իսկ դեղին և կապույտ գույները տեսնում են ինչպես նորմալ տեսողության ժամանակ: Այս տեսակը հանդիպում է տղամարդկանց միայն մեկ տոկոսի մոտ:



Տրիտոպիա

Տրիտոպիայով մարդկանց համար աշխարհը վարդագույն- կանաչ է: Հազվադեպ հանդիպող գունակուրության տեսակ է, որով տառապում են ուղիղ 0.0001% տղամարդիկ և կանայք:



Ամբողջական գունակուրություն

Ամենահազվադեպ հանդիպող գունակուրության տեսակն է: Ամբողջ մարդկության ընդամենը 0,00003% տառապում ամբողջական գունակուրությամբ:






Աղբյուրը տես այստեղ

No comments:

Post a Comment