Wednesday, October 3, 2018

Ռյունոսկե Ակուտագավա «Թավուտում». Էսսե

Ռյունոսկե Ակուտագավաի «Թավուտում» ստեղծագործությունը ինչքան խճճված` այնքան էլ հետաքրքիր էր: Ամեն տողի տակ նոր տեղեկություն, նոր փաստեր և շատ կասկածելի դեպքեր կային: Ամեն տողում՝ նոր ասելիք, հերոսների բնավորության նոր գծեր, որոնք առաջին պահին չէի նկատում: Ամեն տողը կասկածանքով կարդալուց սկսում ես մտածել՝ ո՞վ է ճիշտ, իսկ ո՞վ՝ սխալ: 
Ստեղծագործությունը շատ մեծ կապ ուներ իրավաբանության և հոգեբանության հետ: Դժվար էր հասկանալ՝ ով է մարդասպանը, և ինչու էր սպանել: Երկար մտորումներից և հերոսներին արդարացնելու պատճառներ հնարելուց հետո ինձ համար շատ բան պարզ դարձավ… Կամ գոնե՝ ինչոր չափով: Այդպես էլ չկարողա հասկանալ՝ ինչ էր ուզում ասել հեղինակը: Միգուցե մարդկանց չի կարելի դատել առաջին հայացքից. կամ խոսքերի տակ թաքնված այլ բան կա: Չգիտեմ, ինձ համար անհասկանալի մնաց, բայց ստեղծագործությունը շատ սիրեցի և կարծում եմ դեռ շատ անգամներ կկարդամ:

1 comment:

  1. Ակուտագավաի - Ակուտագավայի (ա-ից, ո-ից հետո լսվոր յ ձայնակապը գրվում է)։ Այս գրածս ջնջիր, իսկ սխալդ ուղղիր։

    ReplyDelete