Թևեր եմ ուզում… ուզում եմ թռչել: Ուզում եմ ապրել, տեսնել այն,
ինչը չեմ տեսնի այս բնում, որում հիմա եմ: Ուզում եմ տեսնել այն, ինչը երբեք չեմ տեսել:
Գոնե մի օր… մի օր ապրել առանց կանոնների… առանց սկզբունքների… Թռչել՝ ինձ
հետ վերցնելով իմ թևերն ու իմ «ոչինչը»… Իմ հոգու «ոչինչը»:
Իսկ եթե ինձ հետ վերցնեմ մեկին, ով կլցնի՞ այդ «ոչինչը»: Բայց…
ու՞մ: Այդպիսի մարդ կա՞, գոյություն ունի՞: Եթե կա ո՞ւր է… ինչո՞ւ չեմ տեսնում: Միգուցե
նրան հենց ե՞ս պիտի կերտեմ: Մարդիկ կերտում են իրենց կյանքը, ապագան, իսկ ես կարո՞ղ
եմ կերտել իմ «դատարկությունը» լրացնող մեկին: Օրինակ՝ այն տղային, որին հանդիպեցի
գրքերից մեկում: Կամ այն աղջկան, որն ասես ինձ հարազատ լինի: Իսկ եթե իրակա՞ն մարդ
լինի: Ու՞մ կարելի է վերցնել… ու՞մ: Կ՞ա այդպիսի մեկը: Կամ չկա, կամ ուղղակի լավ փնտրել
է պետք:
No comments:
Post a Comment