Sunday, June 3, 2018

Քերականական աշխատանք

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
Սահմանադիր- սահման+ա+դիր
Զմրուխտափայլ- զմրուխտ+ա+փայլ
Կանխավճար- կանուխ+ա+վճար
Սնափառ- սին+ա+փառ
Բաղաձայն- բաղ+ա+ձայն
Պարտատեր-պարտ+ա+տեր
Կենսախինդ- կենս+ա+խինդ
Ջրամուկ- ջուր+ա+մուկ
Արևամանուկ-արև+ա+մանուկ
Ձեռագործ- ձեռք+ա+գործ
Նորամուտ- նոր+ա+մուտ
Այս շարքի բոլոր բառերը իրար են միացված ա հոդակապով:

Saturday, June 2, 2018

Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը». Վերլուծություն


Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» ինձ դուր չեկավ: Այն ինձ շատ անհետաքրքիր թվաց: Այնքան անհետաքրքիր, որ նույնիսկ մինչև վերջ չկարդացի: Երևի պատճառը ստեղծագործության սկիզբն էր: Հենց սկիզբում սկսեց պատմել Նյու Յորիք մկների մասին, հետո Ադամի և Եվայի, այդ ժամանակ ստեղծագործությունը վերջնական անհետաքրքրացավ:

Իմաստության խաբկանքը...

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է. «Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»: Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին, և  նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ, և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.

Այն ինչ փնտրում ենք՝ մեր ներսում է...

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել, անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց. 

Այն ինչ մեզ սովորեցնում են դպրոցում դրա 95%-ը արդիական չէ


Կա այսպիսի մի արտահայտություն. գեներալները միշտ էլ պատրաստվում են նախորդ պատերազմին։ Մանկավարժներին և ծնողներին սա վերաբերվում է ավելի շատ։ Ծնողները երեխաներին պատրաստում են այսօրվա համար: Երբ մենք մտածում ենք, որ մեր երեխաների համար ավելի լավը լինի, նայում ենք մեր շուրջը, վերլուծում շրջապատող իրականությունը և եզրակացնում, ինչը նրանց սովորեցնենք, ինչը՝ ոչ, ինչպես նրանց ուղղորդեն: Սակայն դրա հետ մեկտեղ մենք շատ քիչ ենք մտածում այն մասին, երբ մեր երեխանները կմեծանան և այսօրը նրանց համար վաղը կդառնա:

Friday, June 1, 2018

Քերականական աշխատանք

1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր: 
Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ: 
Օգնության հուսահատ կանչերը մեզ էին հասնում աղմուկի միջից:
Հայտնվեցին միանգամայն իրիկնային ձայները`յուրահատուկ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը  գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք այն ավտոբուսի  վարորդին, որով եկել էինք:

Յարոսլավ Հաշեկ «Ինչպե՞ս էի շներ վաճառում». Վերլուծություն

Յարոսլավ Հաշեկ «Ինչպե՞ս էի շներ վաճառում» պատմվածքը ինձ դուր չեկավ: Այն հումորային էր, բայց մեծ հետաքրքրությամբ չէի կարդում: Պարոնը, ում անունը գրված չէ պատմվածքում, մանկուց հետաքրքրվել է կենդանիներով: Մի անգամ որոշել է շներ վաճառել: Վաճառատուն բացելուց հետո նրան օգնական էր հարկավոր օգնականը դարձավ շներից հասկացող Չիժեկը: