Saturday, June 2, 2018

Այն ինչ փնտրում ենք՝ մեր ներսում է...

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևայինԱյդ ձկներից մեկն ասաց, որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել, անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց. 
-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ». միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:
Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին. 
-Հիմարի՛կ, օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու նրա սիրելի մասնիկն ես:

No comments:

Post a Comment