Saturday, June 29, 2019

Յարոսլավ Հաշեկ. «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

- Վերջ ի վերջո միևնույն է, թե քեզ որպես ինչ սպանեն, որպես դասակապե՞տ թե շարքային:
- Ամեն մաջար մեղավոր չէ, որ ինքը մաջար է:
- Երբեմն մարդ կարծում է, թե վրեժ է լուծում, բայց վերջի-վերջո տուժում է այն մարդը, որին նա իր վրեժը լուծելու գործիք է դարձնում:
- Քանի որ արդեն երեսունամյա պատերազմ եղել է և մենք էլ հիմա կիսով չափ ավելի խելոք ենք, ապա երեսունը բաժանած երկուսի՝ կլինի տասնհինգ:

Monday, June 10, 2019

Հոքու և թանկա

Հոքու, հոկու կամ հայքու, հայկու և թանկան ճապոնական պոեզիայի ժանրեր են: Հոգուն ունի երեք տող, 17 վանկ (թարգմանելու ընդացքում վանկերի թիվը հիմնականում չի պահպանվում): Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։

Տրիոլետներ


Տրիոլետի առաջին տողը կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ և ութերորդ տողերը նույն են: 17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Շատ օգտագործվել է 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ բանաստեղծներից շատ է տրիոլետներ գրել Վահան Տերյանը։ Օրինակ.

Վահան Տերյան


Վահան Տերյանին համարում եմ հայ ամենառոմատիկ գրողներից մեկը: Իր գրած ամեն տողում զգացմունքներ կան: Բանաստեղծություններից կարելի է զգալ սեր, ուրախություն, հավատարմություն, բայց, երբեմն, հանդիպում են նաև նեղացած, և տխուր բանաստեղծություններ: Շատ սիրեցի Նվարդին նվիրված բանաստեղծությունը.

Սրտիս հուշերը բարի են դեռ,
Եվ քո անվամբ է, անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ։
Թեև իջնում է հոգուս ստվերը
Եվ չեմ սպասում գալիքից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո, անուշ Նվարդ։

Փարիզի գույնները...


Մի քանի ժամ օդում անցկացնելուց հետո, վեջապես, հասանք Փարիզ ու oդանավակայանում մեզ դիմավորեցին անծանոթ մարդիկ, բայց ինչ իմանայինք, որ այդ նույն անծանոթ մարդկանց այդքան սիրելու էինք: Հենց առաջին օրը տեսանք Էֆելյան աշտարակը: Թարմ տպավորություններով՝ հաջորդ օրը, մեր ընտանիքով գնացինք Փարիզով շրջելու, իսկ երեկոյան՝ դասական երաժշտություն լսելու: