Օսմանյան թուրքիա և Իրանի միջև ստեղծվեց խաղաղություն:
Այդ խաղաղությունը նպաստում էր երկու երկրների տնտեսական վերելքին և առևտրական հարաբերությունոնների
զարգացմանը: XVII վերջի քարորդում Իրանում առաջացավ ապրաքա- փողային հարաբերությունների զարգացման բացասական կողմերը:
Հարկերը ավելի ու ավելի էին ծանրանում: Հարկերը վճարում էին թե հարուստները թե աղքատները: XVII դարի կեսին յուրքանչուր տղամարդուց մեկ մսխալ ոսկի
էր գանձնվում: Նույն դարի 30-ական թվականներին Օլեարին գլխահարկի չափը փոխվում է, դառնում
գերմանական 2 ռայխսթալեր: 1666թ. Գլխահարկի գանձումը Ագուլիսում կապալով է տրվում,
մարդագլուխը 12.5 աբասի հաշվով: Օլեարիից հետո 30 տարիների ընթացքում գլխահարկի չափը
բարձրացել է: Գլխահարկը կախվածության մեջ էր գցում չքավորին փողատերից: 60-70 ական
թվականերին կարիքավորները ստիպված էին լինում գրավ դնել իրենց ունեցվածքը վաշխառուների
մոտ կամ մշակել նրանց այգիները: Օսմանյան Թուրքիաում բոլոր հարկերը բաժանվում էին երկու խմբի: Հարկեր, որոնք
հիմնվում էին շարիաթի վրա և հարկեր, որոնք հիմնվում էին սովորույթի վրա:
Saturday, October 6, 2018
Thursday, October 4, 2018
Ինչպես են տեսնում աշխարհը դալտոնիկները
Երբև
է մտածել եք՝ ինչպես են տեսնում աշխարհը մարդիկ, որոնք չեն կարողանում տարբերել գույները, ինչպես մեզանից շատերը: Այս
նյութը ձեզ կօգնի այդ մասին պատկերացում կազմելու: Չնայած անվանը՝
գունակուրություն չի նշանակում, թե այդ արատով տառապող մարդիկ ամեն ինչ տեսնում են սև ու սպիտակ: Իրականում 99
տոկոսը տեսնում է գույները, այնպես որ ավելի ճիշտ կլինի ասել «գունային տեսողության սղաճ»: Համաձայն color-blindness.com կայքի տեղեկությունների կանանց 0,5% (այսինքն 1-ը 200-ից) և տղամարդկանց 8% (1-ից 12) տառապում են դալտոնիզմի այս կամ այն տեսակով:
Wednesday, October 3, 2018
Թանկ կրթություն. Дорогое обучение
IBM ընկերության
երիտասարդ, նոր պաշտոն ստացած մենեջերին կանչեցին պատասխանատվության: Բա էլ ին՞չ. Նա
համաձայնվեց մի պայամանագրի, որի պատճառով ընեկերությունը կորցրեց տաս միլիոն դոլար: Երբ աշխատակիցը հասկացող իր սխալը, արդեն ուշ էր, գումարն արդեն փոխանցվել էր:
Գրասենիակ մտնելով և հասկանալով
նրա կատարած սխալը, նա չէր սպասում այն ինչ նրա կասեին, ասաց.
Քերականություն. 07.09- 28.09
07.09.2018
Դեռ ավտոբուս չնստած` հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին` Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ: Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները: Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը` ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել, արևով ոսկևորված գագաթը ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ` ակնդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմն հանձնել:

Ռյունոսկե Ակուտագավա «Թավուտում». Էսսե
Ռյունոսկե Ակուտագավաի «Թավուտում» ստեղծագործությունը
ինչքան խճճված`
այնքան
էլ հետաքրքիր էր: Ամեն տողի տակ նոր տեղեկություն, նոր փաստեր և շատ կասկածելի դեպքեր կային: Ամեն տողում՝
նոր ասելիք, հերոսների բնավորության նոր գծեր, որոնք առաջին պահին չէի նկատում: Ամեն
տողը կասկածանքով կարդալուց սկսում ես մտածել՝ ո՞վ է ճիշտ, իսկ ո՞վ՝ սխալ:
Subscribe to:
Posts (Atom)