Միասին ապրել ուզում են բոլորը,
բայց արդյո՞ք դա հնարավոր է: Ամեն
երկիր, ամեն ազգ ունի իր կարելիները ու չիկարելիները, իսկ ապրելով միասին մենք պետք է բոլորս համակերպվենք և
հանդուրժենք մեզ համար տարօրինակ երևույթները: Բայց չէ՞ որ ամեն ինչ, վաղ
թե ուշ, ավարտ է ունենում: Մարդը շահամոլ և եսասեր արարած է: Դրա պատճառով Երկրում
երբեք խաղաղություն չի լինի: Եթե լինի էլ երկար չի տևի: Մեկը անպայման ավելին կուզի.
ավելի շատ հող, ավելի շատ իշխանություն: Այդպիսին ենք մենք՝ մարդիկ՝ շահամոլ, եսասեր,
ինքնահավան ու իշխանության ծարավ: Մենք մեզնից հեռացնում ենք նրանց, ովքեր տարբերվում
են մեզանից, ովքեր Ուրիշ են: Կամ ավելի ճիշտ՝ Յուրօրինակ:
Դեռ հին ժամանակներից մենք
մեզնից վանել ենք Ուրիշ լինելու ցանկությունը, մեր առաջ դրել հաստ պատ, որին «չի կարելի»
են անվանում: Մեր մեջ «խեղդելով» մեր յուրահատուկին կորցնում ենք հենց մեզ: Մենք՝ վախենալով
հասարակության կարծիքից, մեզ «կուլ ենք տվել», ու թողել այն ինչ ուզում է տեսնել հասարակությունը:
Մեկը անգերազանցելի է նկարելու, մյուսը՝ երգելու, մյուսն էլ պարելու մեջ, բայց չէ՞
որ դրանից ավելին կա՝ հասարակության կարծիքը՝ «ին՞չ կմտածեն իմ մասին» արտահայտությունը:
Հենց այդպես է առաջանում հասարակության կարծիքը, հենց այդպես ենք մենք կորցնում մեզ:
Իսկ նրանք՝ ովքեր դրա մի մասը չեն, մեզնից հեռացվում են, մեր կողմից մոռացության մատնվում:
Հին ժամանակներում հալածանքների էին ենթարկում նրաց ովքեր գոնե
մի քիչ շեղվում էր «ճիշտ» ճանապարհին: Չնայած նրան, որ մեր պատկերացումները Ուրիշի
նկատմամբ փոխվել են, ավելի մեղմացել, բայց միևնույն է այն կա: Ամեն երկիր ունի իր ստանդարտները,
ու հենց նրանք են դառնում այն Ուրիշը ովքեր
չեն համապատասխանում այդ ստանդարտներին: Եթե հարգենք մեկս մյուսի կկարողանանք ստեղծել
միասին ապրելու մշակույթ:
No comments:
Post a Comment