Արդեն երկու օր է ինչ Անակլիան մեր առջև փակեց դռները` խոստանալով
կրկին բացել: Այդ յոթ օրը
այնքան արագ անցավ՝ նույնիսկ չզգացի: Երբ ճանապարհը նոր էինք սկսում, ոչ մեկ չգիտեր՝
ինչ կինի հետո, բայց մի բան գիտեինք՝ անմոռանալի էր լինելու:
Երկար ճանապարհից հետո՝ մենք արդեն Անակլիայում էինք: «Ապագայի»
ճանբարը Վրաստանի Անակլիա քաղաքում էր՝ Սև ծովի ափին: Այն մեզ գերեց իր յուրահատուկ բնությամբ: Շուրջբոլորը միայն կանաչ
էր, ճանբարին միացված էր Սև ծովը, որն ավելի էր գեղեցկացնում տեսարանը:
Անակլիայի «Ապագայի» միջազգային ճամբարին մասնակցում էին տասներկու երկրի քսանհինգ հոգանոց խմբեր: Բայց դե հիմանականում
շուրջբոլորը միայն վրացիներ էին:
Սկզբում դժվար էր, բայց հետո հաճելի էր, ինչոր տեղ նաև՝ ծիծաղելի:
Բոլորս քայլում էինք վստահ, խոսում, կատակում. ու բացի մեզնից ոչ մեկ չէր հասկանում: Մեր առաջնորդները՝
Գեորգին և Մարիամը, այդ օրերին մեզ համար լավ ընկերներ դարձան: Գեորգին
խոսում էր հայերեն, իսկ Մարիամի հետ, պետք է անգլերեն խոսեինք:
Մարիամին հայերեն շատ բառեր սովորեցրինք: Դրանցից էին «Երկու գիծ կանգնեք, ախպերներ», «Ոնց ես» և իհարկե
«լավ եմ,
դու»
և շատ ու շատ բառեր: Մարիամը մեզնից հետ
չէր մնում. շատ բառեր էլ նա մեզ սովորեցրեց: Առաջնորդների հետ շփումը ես վատ էի պատկերացնում, բայց
հենց առաջին րոպեներից՝ մտափոխվեցի: Առաջին երկու օրը մի փոքր լարվածություն կար. չ՞է
որ ամեն ինչ նոր էր: Հետո ամեն ինչ փոխվեց: Բոլոր առաջնորդները հետաքրքված էին Հայաստանով, հայերենով:
Ու ոչ միայն առաջնորդները, բոլոր բոլորը: Գալիս ու ինչոր բաներ էին հարցնում, խնդրում ասել հայերեն տարբերակը:
Մեզ համար պարեցին, ու ասեմ՝ շատ հաճելի էր:
Առաջին օրը պետք է ներկայացնեինք մեր Հայաստանը, մեր ազգայինը: Երգեցինք «Հանինա» երգը, պարեցինք մեր սիրելի «Փափուռին»: Այդ առաջանդրանքը
այնքան լավ ու տպավորիչ էինք կատարել, որ մինչև վերջին օրը բոլորը երգում էին «Հանինա» երգը:
Անակլիան մեզ օգնեց նոր ընկերներ ձեռք բերել, նոր բաներ
սովորել և ավելին՝ իմանալ մեր մասին, ինքներս մեր մասին: Սպորտային խաղերում ջանք չէինք խնայում:
Ֆուտբոլի մասին էլ չասեմ: Այդ խաղից հետո բոլորիս ձայնը կտրվել էր: Տղաները ամբողջ
ուժով խաղում էին, իսկ մենք ՝ աղջիկներով, այսպես ասած՝ «դուխ» էինք տալիս:
Մեր ամեն խաղը ավելի շատ մադիկ էինք նայում. ուրիշ թիմերից էլ գալիս, ու մեզ հետ հավասար «բալետ» անում: Եթե բասկետբոլում կամ վոլեյբոլում կարող էինք պարտվել,
ապա ֆուտբոլում պարտություն ուղակի չէր կարելի: Ճիշտ է պարտվեցինք մեկ միավորով, սակայն
դրանից հետո, երբ քայլում էինք, բոլորը մեզ ծափահարում էին: Հաճելի էր: Հաղթանակ տարանք
մի խաղում, որը ավելի հայտնի է «Ֆորդ բոյար» անունով:
Ամենատպավորիչը վերջին օրն էրն: Վերջին օրը որոշեցինք
մեր վերնաշապիկիների վրա ինչոր բաներ գրել՝ այդպես հրաժեշտ տալով միմյանց: Ես հենց այդ ժամանակ հասկացա՝ ինչքան շատ կկարոտեմ այդ տեղը, մարդկանց ու ամեն-ամեն ինչ, ինչը կապված է մեր ընկերության
ու միասին ապրած օրեր հետ: Յուրահատուկ
էր առաջնորդների
վերաբերմունքը: Ամուր գրկել էին ու բաց չէին թողնում: Յոթ օրվա ընթացքում
այնքան բան եղավ, կարելի է անվերջ խոսել, պատմել ուպատմել՝ անսպառ ու ամեն անգամ նոր բաներ հիշելով: Դժվար է հատ առ հատ պատմել յոթ օրվա իրադարձությունները, բայց մի բան կասեմ՝ անմոռանալի
էր:
No comments:
Post a Comment