Thursday, September 6, 2018

Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին». Էսսե


Վիլիամ Սարոյանը հայ ամենանշանավոր գորողներից է: Գրողի ձևավորման մեջ մեծ դեր ունի ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականությունը և մեր՝ հայերիս ազգային ինքնատիպությունը։ Նա գրել է փոքր պատմություններ, դրանցից մեկը «Մեքսիկացին» է: Պատմվածքը համառ մեքսիկացու մասին է, ով ամեն գնով աշխատանք է փնտրում իր ընտանիքը պահելու համար: Հերոսներից յուրաքանչուրը ինքնատիպ է, յուրօրինակ:
Մեքսիկացու մեջ այնքան հոգատարություն, նվիրվածություն և համառություն կա: Ու երևի հենց դա էլ ինձ գրավեց պատմվածքի մեջ: Վիլիամ Սարոյանի պատմվածքներից շատ քչերն եմ հավանում: Լինում են դեպքեր, երբ ընթերցանությունս չեմ էլ վերջացնում: Սարոյանի պատմվածքները ինձ համար հիմնականում անհետաքրքրիր և անհասկանալի: Բայց այս մեկը հետաքրքրությամբ կարդացի մինչև վերջ, նաև հասկացա: Մեքսիկացին պատրաստ էր կատարել ամեն տեսակի գործ, միայն բավական գումար վաստակի իր ընտանիքը պահելու,  շներին կերակրելու համար: Իսկ շները՝  բոլորը միասին վերցրած, մի պենսո էլ չաժեին, ոչ մի բանի պիտանի չէին: Նա սիրում էր իր ընտանիքը, հոգ տանում նրանց, ու իր գիտելիքներն էր փոխանցում երեխաններին: Կարծում եմ դա լավ օրինակ է թե՝ մեծերի, թե փոքրերի համար: Ինքս ճանաչում եմ այդպիսի ընտանիքի: Պապիկիս գյուղում հենց այդպիսի ընտանիք կա: Նրանք շատ վատ են ապրում, տանը տասը հոգուց ավելի են, ու շատ կենդանիներ ունեն: Նրանք նույնիսկ հացի փող չունեն: Բայց մեծերը հոգ են տանում փոքրերի համար, փոքրերը՝ մեծերի: Եթե փողոցում մեկը նեղացնում է փոքրերին, մեծերը այնպայման օգնության են հասնում: Ոչինչ որ հացի փող չունեն, բայց հոգատար են, համերաշխ, միշտ օգնության հասնող:

No comments:

Post a Comment