Գյումրի գնալը մեզ՝ Խազերիս համար
նորություն չէ: Ըստ ավանդույթի՝ ութից տաս պակաս, բոլորս կայաանում ենք: Նորից գնում
ենք Գյումրի ՝ երգուսուցման: Ծիծաղելով, ասել-խոսելով հասանք Գյումրի: Կայարանում սպասում
էր Խազը՝ Անին, իսկ կայարանից դուրս մեզ դիմավորեց՝ արդեն հարազատ դարձած, Գյումրին:
Ինչ խոսք, Գյումրին արդեն հարազատ է դարձել, նույնիսկ մարդիկ են ծանոթ դարձել: Այս
անգամ մնացինք «Հիմնադիր Խորհրդարանում»:
Առաջին անգամ էինք այնտեղ, բայց դա մեզ չխանգարեց հիշել փողոցները, որնցով երկար ժամանակ չէինք զբոսնել: Ինչքան հաճելի հիշողություններ կան ամեն փողոցում, ամեն քարի ու ծառի մեջ:
«Հիմնադիր Խորհրդարանը» շատ շուտ դարձավ հարազատ: Շոգի պատճառով ոչինչ չէինք կարողանում անել, որոշեցինք Անիի առաջարկով մի փոքր կարգի բերել Խորհրդարանը:Մի փոքր մաքրությունը օգնեց մոռանալ շոգի մասին, բայց երբ ավարտեցինք՝ շոգը հիշեցրեց իր մասին: Գյումրիում առավոտյան շոգ էր, իսկ գիշերը՝ ցուրտ: Ձանձրույթից փաղչելու համար՝ որոշեցի մի փոքր զբոսնել, բայց քանի որ տարացքը դեռ անծանոթ էր, շատ հեռու չգնացի: Բայց շոգը ստիպեց հետ վերադառնալ: Մեզ միացան արդեն ընկերներ դարձած «Գյումրիի Խազերը»: Նրանց հետո լավ ժամանակ անցկացրեցինք: Խաղացինք, ծիծաղեցինք, հիշեցինք անցած այցերը: Իսկ արդեն երեկոյան մեզ էր սպասում հրապարակը: Երգուսուցումը շատ լավ անցավ: Սկսեցինք ոչինչից և վերջացրեցինք մի մեծ անբոխով: Չնայած քաղցած էինք, դա մեզ չխանգարեց ավարտել երգուսուցումը: Շատ էինք հոգնել՝ ուժասպառ լինելու աստիճան:
Հենց ավարտեցինք անմիջաես գնացինք «Հիմնադիր Խորհրդարան»: Բոլորս միասին լոլիկով ձվաձեղ պատրաստեցինք: Ստացվեց միասնական ձվաձեղ: Ամեն մեկը ինչոր բանով օգնեց. երևի հենց դրանից էր, որ լոլիկով ձվաձեղը շատ համեղ էր ստացվել: Ուտում, ուտում ու չէինք կշտանում: Երգուսուցումը խլել էր մեզնից մեր ամբողջ էներգիան: Հոգնածությունը չխնգարեց ունենալ անմոռանալի և արկածներով լի գիշեր: Օրը ստացվեց: Հենց առավոտյան մեզ ժտապ Գյումրին: Գյումրիին բարի լույս ասելուց. որից հետո մեզ էր սպասում նախաճաշը:
Կուշտ ուտելուց հետո դուրս եկանք աղբահավաքության: Գյումրին շատ մաքուր է, բայց մեկ է, մենք աղբ գտանք: Մաքրեցինք Հայորդաց տուն տանող ճանապարհը: Հայորդաց տանը մասամբ մասնակցեցինք «Արատտա» խմբի փորձին: Վերադարձանք խորհրդարան: Շոգից ոչինչ չկարողացանք անել, միայն մնաց սպասել: Արդեն պետք է դուրս գայինք՝ գնացքին հասնելու համար: Մեզ ուղեկցեց ընկեր Տիգրանը: Գնացքում, ինչպես միշտ, ասեցինք-խոսեցինք, պամեցինք անցած գիշերվա մասին և մի փոքր էլ երգեցինք: Երևան հասանք բարձր տրամադրությանբ: Հասա տուն: Ուժասպառ գնացի քնելու:

No comments:
Post a Comment