Ես... Ինչպիսի՞ն եմ ես, ես էլ չգիտեմ... Ես ինձ չեմ տեսնում, ոչ էլ զգում եմ: Ես ասես մի առարկա լինեմ, որին տվել են մարդկային տեսք ու մի քիչ էլ զգացմունք ու էլ ոչինչ: Ես չունեմ երազանք, նպատակ կամ ուղղակի ապրելու իմաստ: Իսկ իմ զգացմունքները թաքցնում եմ: Ինչո՞ւ: Ես էլ չգիտեմ... Դա ասես իմ ինքնապաշտպանությունը լինի: Ես չեմ վստահում... Ես ամեն ինչ պահում եմ իմ ներսում ու մի պահ այն դուրս բերում՝ արցունքների տեսքով:
Այդ զգացմունքների պատճառով ասես երկու մարդ լինեմ: Ես կարող եմ ժպտալ, ծիծաղել, բայց ներսումս պահել այնքա՜ն ցավ, այնքա՜ն տխրություն: Ասես պարկ լինեմ. Ինչ ունեմ, լցնում եմ մեջը և երբ պետք է լինում, հանում այն զգացմունքը, որը հարկավոր է հենց այդ պահին: Կեղծավորությո՞ւն... չեմ կարծում. զուտ ինքնապաշտպանություն: Ինչի՞ց: Այն ամենից, ինչը կարող է խոցել ու վնասել ինձ: Հենց այդ պաշպանության պատճառով շատ քչեր են ինձ մոտենում, քչերին եմ պատմում այն ամենը, ինչ կա իմ սրտում, հոգում: Քչե՞ր, այդպիսի մարդիկ չկան: Եթե կան, ընդամենը մեկ- երկու հոգի, որոնց համար ոչ բոլոր «դռներ»են բաց: Նրանք տեղ ունեն իմ սրտում, բայց հոգի այդպես էլ չեն մտնում: Մի՛ փորձիր, այդ «ճանապարհը» շատ դժվար է: Դու ուղղակի չես դիմանա: Ուղղակի մի՛ փորձիր: Բայց եթե կարողացար, ուրմն՝ շնորհավորում եմ, ես միշտ քո կողքին եմ լինելու:

No comments:
Post a Comment