
Monday, May 27, 2019
Փարիզյան անվերնագիր նյութ

Friday, May 24, 2019
Փա՛րիզ, սպասիր մեզ...
Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կանգնած անհամբեր սպասում էինք, երբ պետք է ընկեր Աննան դեսպանա տնից դուրս գա: Մի քանի րոպե հետո ` դռների մոտ, երևաց ընկեր Աննան՝ երջանիկ դեմքով: Քիչ էր մնում ուրախությունից պարեր: Շուտով ուրախությանը միացանք նաև մենք ու մի քանի րոպե անց բոլորս ուրախ իրար էինք գրկում ու շնորհավորում: Չիմանալով ֆրանսերեն` մեծ հաճույքով եմ նստում ֆրանսերենի դասերին: Ամեն անգամ հետաքրքրությամբ փորձում եմ հասկանալ այսպես ասած ֆրանսերենի տրամաբանությունը:
Wednesday, May 22, 2019
Քաղաքագիտություն. Ապրիլ
Ապրիլի 8-12
2. Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Առաջադրանքներ.
1. Փորձե՛ք տալ «Ազգային շահ» հասկացության ձեր բնորոշումը:
1. Փորձե՛ք տալ «Ազգային շահ» հասկացության ձեր բնորոշումը:
Հարևան երկրների հետ բարեկամական հարաբերությունները, բաց սահմանները,
երբեմն նաև պատերազմները կարող են լինել
«Ազգային շահ»: Այսինքն մի
բան, որը օգուտ է բերում ազգին կամ (և) արվում է ազգի համար:
2. Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Քաղաքագիտություն. Փետրվար
Փետրվարի 4-8
Առաջադրանքներ.
1. Բացատրե՛ք «Արտաքին քաղաքականություն» հասկացությունը:
1. Բացատրե՛ք «Արտաքին քաղաքականություն» հասկացությունը:
Արտաքին քաղաքականությունն ուղղված
է երկրի արտաքին խնդիրների լուծմանը, հարևան պետությունների, հզոր պետությունների հետ
դիվանագիտական կապերի հաստատումը:
2. Որո՞նք են ՀՀ Արտաքին քաղաքականության Սահմանադրական նպատակները:
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն
ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ
պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը,
արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի արդյունավետ պաշտպանությանը,
բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային
խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:
3. Թվարկե՛ք պետության արտաքին գործառույթները /գրավոր, դասագիրք, Սահմանադրություն և այլ աղբյուրներ/.
Փետրվարի 18-22
Առաջադրանքներ.
1. Ի՞նչ հատկանիշներով են իրարից տարբերվում ազգային և միջազգային իրավունքը:
Ազգային իրավունքը կարգավորում է տվյալ պետության տարածքում գոյություն ունեցող հարաբերությունները, իսկ միջազգային իրավունքի կողմից կարգավորվող հարաբերությունները դուրս են տվյալ պետության իրավասության ոլորտից և նրա տարածքային սահմաններից։ Միջազգային իրավունքը ունի մեկ համակարգ,իսկ ազգային իրավունքի համակարգերը բազմաթիվ են։ Միջազգային իրավունքը ազգայինից տարբերվում է իր մասնակիցներով։ Ազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են նորմատիվ ակտերը, իսկ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են միջազգային պայմանագրերը։
2. Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները:
Միջազգային
մասնավոր իրավունքի սուբյեկտներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ քաղաքացիներն
ու իրավաբանական անձինք։
3. Ներկայացրե՛ք միջազգային վեճերի լուծման հաշտեցուցիչ միջոցները:
Միջազգաին
բանակցություն
Այն վեճի լուծման ամենաշարժուն և արդյունավետ միջոցն է։ Դրանց ընթացքում պետությունները կամ միջազգային կազմակերպությունները կարող են ընդունել վիճելի հարցերի լուծման զանազան տարբերակներ։
Խորհրդատվություն
Բանակցությունների տարատեսակ է։ Լինում է երկու տեսակի՝ մեկանգամյա հանդիպում, առանց հատուկ ձևականությունների, ինչպես նաև կանոնավոր ու պարբերական ձևով հանդիպումներ ու շփումներ, որի նպատակն է վերահսկել ինչ-որ համաձայնության կատարման ընթացքը։
Բարի
ծառայություն
Երրորդ կողմի գործունեությունն է վիճող կողմերի միջև անմիջական շփումներ հաստատելու համար։ Բարի ծառայություն կարող է մատուցել պետությունը, միջազգային կազմակերպությունը, կամ նույնիսկ հեղինակավոր մասնավոր անձը։ Բարի ծառայություն մատուցելու համաձայնություն պետք է տան վեճի բոլոր կողմերը։
Միջնորդություն
Երրորդ կողմն անմիջականորեն մասնակցում է բանակցություններին փոխադարձ պահանջների համաձայնեցման և կողմերի համար ընդունելի որոշման կայացման համար։ Միջնորդներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները և մասնավոր անձինք։
Փաստերի
հաստատում
Սրանք քննչական ընթացակարգեր են, որոնք կիրառվում են վեճերի հիմքում ընկած փաստերի հաստատման համար։ Որպես կանոն, ստեղծվում են խառը հանձնաժողովներ՝ կազմված կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից։ Երբեմն հանձնաժողով են ընդգրկում երրորդ անձանց։ Այդպիսի ընթացակարգի արդյունքը կողմերին տրվող զեկույցն է։
Հաշտեցում
Ներառում է փաստերի հաստատման և միջնորդության տարրեր և, որպես կանոն, իրականացվում է հաշտեցուցիչ հանձնաժողովի կողմից։
4. Ներկայացրե՛ք միջազգային իրավական քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Քաղաքական
պատասխանատվությունը, որպես կանոն, ուղեկցվում է իրավախախտ պետության դեմ հարկադրական
միջոցներ կիրառելով և
նյութական պատասխանատվությամբ: Քաղաքական պատասխանատվության տարածված ձևերն են` ռետորսիաները,
ռեպրեսալիաները, սատիսֆակցիան, ռեստորացիան, միջազգային կազմակերպությունում անդամակցության
կասեցումը կամ անդամությունից հանելը, ագրեսորին ուժով ճնշելը, որոնք իրացվում են սանկցիաների
կիրառման միջոցով:
Saturday, May 18, 2019
Քերականություն. 28.02.2019
Կետադրիր տրված նախադասությունները
- Եվ
ժողովուրդը՝ աշխատասեր, բանիմաց, հողին
տվեց նախկին քնքշությունը։
- Իմ
աչքերի առաջ ճանապարհն էր,
և
փիրուզե հավերժահարսը՝
ծովակը։
- Նա
մտախոհ դիտում էր.
անդորր
ջրի մակերևույթը՝
մարմարի
նման հարթ և մարմարի նման անշարժ։
- Նոր
ժամանած տիկինն սկսեց պատմել իր՝
Լեհաստան
կատարած այցի մասին։
- Ես
մոտենում եմ Մխիթարի՝
քաջ
զորավարի գերեզմանին, պառկում
խոտերի վրա։
- Ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
Էկոհամակարգերի հիմնախնդիրը
Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված
է
կենդանի
օրգանիզմների
համայնքից`
բիոցենոզից,
նրանց
բնակության
միջավայրից՝
կենսատոպից,
կապի
համակարգից՝
որը
էներգիայի
և
նյութի
փոխանակություն
է
իրականանում
նրանց
միջև։
Subscribe to:
Posts (Atom)